Արայիկ Բաղդադյան․ Սա աննախադեպ արդյունք է մեր ըմբշամարտի պատմության մեջ

Հռոմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ հայ ըմբիշները աննախադեպ արդյունք են գրանցել։

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միասին նվաճել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ սա աննախադեպ արդյունք է հայկական ըմբշամարտում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անկեղծ ասած ես այսպիսի հաջողություն չեմ հիշում մեր ըմբշամարտի պատմության մեջ։

Այս հաջողությունն առաջին հերթին մարզիկներինն է, հետո՝ անձնական մարզիչներինը, հավաքականի մարզիչներինը։ Այս հաղթանակները կերտել օգնել են և՛ ֆեդերացիան, և՛ Սպորտի նախարարությունը, և՛ Օլիմպիական կոմիտեն։

Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրները բոլորն ի վիճակի են Աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»,- ասել է Արայիկ Բաղդադյանը:

 

Armsport.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով