Daily Archives: 16.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայհին հեռուստաընկերության եթերում հայտարարեց իր հարաժարականի , խորհրդարանի լուծարման և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի», տեղեկացնում է yerkir.am-ի: Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ… Կարդալ ավելին »

Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին. «Հրապարակ»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել է Չորրորդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Հիմնավորումը Զուրաբյանի նկատմամբ վստահությունը կորցնելն է։ Նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը մեր խնդրանքով պարզաբանեց Զուրաբյանի պաշտոնանկության պատճառները։ «1. ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք կատարում, 2. Մանկական խնամակալական կազմակերպությունների… Կարդալ ավելին »

Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. «Ժողովուրդ»

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց համաներում հայտարարելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասևեր են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հաշվի առնելով, որ 2013 թվականի համաներմամբ պատժից… Կարդալ ավելին »

2019 բյուջեն «գրվեց սառույցին»իր թռիչքաձև աճով

2019 բյուջեն «գրվեց սառույցին»իր թռիչքաձև աճով:Հրապարակում մայիսին կանգնած մարդիկ սպասում էին սոցիալական հարցերի արագ լուծումների,թոշակների,աշխատավարձերի կտրուկ բսրձրացում: Մարդիկ հավատում էին,որ Փաշինյանը շատ արագ կլուծի այդ հարցը: Այսօր արդեն պարզ է,որ 2019 թվականը կլինի նույնը ,եթե ոչ ավելի վատը տնտեսական առումով,քանի որ խորհրդարանը կարձակվի առանց նոր թռիչքաձև աճ ունեցող բյուջեի:Այժմ առավել «կարևոր» հարցեր կան ,իսկ շարքային… Կարդալ ավելին »

Հանդիպել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը

Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի՝ բանակի գեներալներ Յաշար Գյուլերի և Ջոզեֆ Դյունդորֆի միջև կայացել է հանդիպում։ Թուրք և ամերիկացի պաշտոնյաները մասնակցելու են ԱՄՆ-ում տեղի ունենալիք համաժողովին, որտեղ քննարկվելու են ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի հարցեր։ Գյուլերի և Դյունդորֆի հանդիպման վերաբերյալ  որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետի խոսնակ Փաթրիք Ռայդերը։ Ըստ… Կարդալ ավելին »

Թրամփ. «Երկու օր առաջ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքս այլ էր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո: Հոկտեմբերի 15-ին Սպիտակ տանը լրագրողների հետ հարցազրույցում Թրամփն ասել է. «Կարող եմ ասել, որ նախորդ երկու օրերի հետ համեմատած այժմ Թուրքիայի նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ: Երկու օր առաջ նույն զգացմունքը չունեի»: Սակայն Թուրքիայի նկատմամբ սահմանված… Կարդալ ավելին »

«Հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր պատմական շրջափուլ և այս շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնել գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն, այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան։ «Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի… Կարդալ ավելին »

Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց: Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի սանիկը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Հիշեցնենք, որ Գ. Գևորգյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, ով մամուլում հայտնի է նաև նրանով, որ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրենի պաշտոնում: Այս մասին Գեղամ Գևորգյանն ասել էր. «Ցավն այն է,… Կարդալ ավելին »