Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ:

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստամբուլի որոշ փողոցներ այժմ վերանվանվում են այլ հայտնի գործիչների անուններով: Նրանց շարքերում են 1993-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, թուրք հայտնի կինոդերասան Մյունիր Օզքուլը, թուրք քրդական բախումների հետևանքով 2017թ. մահացած 15-ամյա Էրեն Բյուլբյուլը և այլք:

Ի դեպ, Ստամբուլի փողոցներից մեկն էլ անվանակոչվել է թուրքական գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Յաշար Քեմալի պատվին: Ազգությամբ քուրդ Յաշար Քեմալը մեծացել է Վանում: Նրա ջանքերով էր, որ 1950-ականներին կանխվեց Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու ավերումը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով