Թրամփ. «Երկու օր առաջ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքս այլ էր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո:

Հոկտեմբերի 15-ին Սպիտակ տանը լրագրողների հետ հարցազրույցում Թրամփն ասել է. «Կարող եմ ասել, որ նախորդ երկու օրերի հետ համեմատած այժմ Թուրքիայի նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ: Երկու օր առաջ նույն զգացմունքը չունեի»:

Սակայն Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցում Թրամփն ընդգծել է, որ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Դրանով արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ։ Այնուհետև ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի նկատմամբ: Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում էր կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ:

 

Աղբյուր`    Demokrathaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով