Հանդիպել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը

Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի՝ բանակի գեներալներ Յաշար Գյուլերի և Ջոզեֆ Դյունդորֆի միջև կայացել է հանդիպում։

Թուրք և ամերիկացի պաշտոնյաները մասնակցելու են ԱՄՆ-ում տեղի ունենալիք համաժողովին, որտեղ քննարկվելու են ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի հարցեր։

Գյուլերի և Դյունդորֆի հանդիպման վերաբերյալ  որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետի խոսնակ Փաթրիք Ռայդերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ քննարկվել է առաջին հերթին Սիրիայի Մանբիչ քաղաքում թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները, ինչպես նաև այնտեղի անվտանգության և կայունության հարցը։  Միևնույն ժամանակ կարևորվել է թուրք-ամերիկյան համագործակցությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Ռայդերը հաղորդել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան, որպես  ՆԱՏՕ-ի «առանցքային կարևորություն ունեցող անդամներ» շարունակելու են ունենալ հզոր ռազմական հարաբերություններ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Anadolu

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով