Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. «Ժողովուրդ»

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց համաներում հայտարարելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասևեր են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հաշվի առնելով, որ 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել։

Ասել է թե՝ պատժից ազատ են արձակվելու այն անձինք, որոնց նկատմամբ առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում է նշանակված։ 2013 թվականի համաներմամբ 60 տարին լրացած անձը համաներմամբ կարող էր ազատ արձակվել, իսկ ներկայումս որոշել են շեմը իջեցնել՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

հասցնելով մինչեւ 58-ի։ Ավելին, այս օրերին մի խումբ իրավաբաններ Ազգային ժողովի Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ քննարկում են մեկ հարց, այնպես անել, որ համաներումը տարածվի ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»՝ «Սասնա Ծռերի» եւ «Նորք Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա :

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով