Daily Archives: 23.12.2017

«Քեսաբն ինձ համար հավասար է Հայաստանին».Գարուն Յարալյան

Հայրենադարձության ճանապարհները վերջին տարիներին  Հայաստան են բերել շատ հայերի, որոնց մեծ մասը, հաստատվելով Հայրենիքում, հարմարվել է նոր միջավայրին, աշխատանք գտել, ընկերներ ու հարևաններ ձեռք բերել, բարձրագույն կրթություն ստացել. նրանցից մեկի՝ Քեսաբից Հայաստան տեղափոխված երիտասարդ  ու հմայիչ, իրապես գարնանատեսք հայուհու՝ Գարուն Յարալյանի հետ, առիթ ունեցա զրուցելու «Հայերն այսօր»-ի համար: Ստորև  մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ… Կարդալ ավելին »

2015-2017թթ. Թուրքիայում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1212 ուժային. թուրքական ԶԼՄ

Թուրքիայում 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև այժմ թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է ընդհանուր առմամբ 1212 ուժային, այդ թվում՝ 771 զինծառայող, 352 ոստիկան, 89 «գյուղական պահաապան»: Այս մասին հայտնում է T24 հեռուստալիքի կայքը: Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում թուրք-քրդական բախումների ընթացքում սպանվել է 555 քաղաքացիական: Թուրքական կայքը նշում է, որ վերջին… Կարդալ ավելին »

Թուրքիան արգելափակել է Սոչիում «համասիրիական կոնգրեսին» քրդերի մասնակցությունը

Աստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Սոչիում հունվարին «համասիրիական կոնգրեսի» անցկացման հարցը: Թեև մեկ օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ կմասնակցեն Սիրիայի բոլոր ուժերը՝ Թուրքիան արգելափակել է քրդերի մասնակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Աստանայում սիրիական հակամարտության հարցով բանակցություններն անցկացվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի… Կարդալ ավելին »

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախներ

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի հակաօդային պաշտպանության պարեկային ուժերը վարժանքներ են անցկացրել պայմանական օդային թիրախների հայտնաբերման և ոչնչացման թեմայով։ Ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային, «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքների սցենարի համաձայն՝ Կասպյան նավատորմիղի ռադիովերահսկողության միջոցները նավերի տեղակայման վայրի մոտ հայտանաբերել են պայմանական հակառակորդի կործանիչ։ Պայմանական… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հարավային զորամասեր

Դեկտեմբերի 23-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին.Հայտնում է «Արցախ Պրեսս» գործակալությունը: Զորամասեր այցի ընթացքում Արցախի ղեկավարն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ: Բակո Սահակյանը կարևորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը և աշխատանքների պատշաճ իրականացման համար կոնկրետ… Կարդալ ավելին »

Ավստրալիան դադարեցնում է մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին

Ավստրալիան դադարեցնում է մասնակցությունը Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոլալիցիայի օդային գործողություններին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիզ Փեյնը, փոխանցում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի կայքը: Ավստրալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ կոալիցիայի անդամ մյուս երկրների և Իրաքի իշխանություններից հետ քննարկումներից հետո Ավստրալիան որոշել է Մերձավոր Արևելքից դուրս… Կարդալ ավելին »

Կարեն Ասմարյան. Վոլեյբոլի համար տարին հագեցած էր

2017 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է քսանհինգ տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող մրցաշրջանի արդյունքները: «2017 թվականը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆեդերացիան բոլոր ջանքերը ներդրեց վոլեյբոլի, այդ թվում լողափնյա, զարգացման եւ մասսայականացման համար: Հատուկ կնշեմ վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ… Կարդալ ավելին »

Վլադիմիր Պուտինը հոկեյ է խաղացել Կարմիր հրապարակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի պաշոտնական կայքը։ «Երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Գիշերային հոկեյի լիգան հիմնադրվել… Կարդալ ավելին »

Կեղծ կոնյակներ իրացնելու դեպք է բացահայտվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 67 շիշ հայտնի ապրանքանիշի… Կարդալ ավելին »