Ավստրալիան դադարեցնում է մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին

Ավստրալիան դադարեցնում է մասնակցությունը Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոլալիցիայի օդային գործողություններին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիզ Փեյնը, փոխանցում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի կայքը:

Ավստրալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ կոալիցիայի անդամ մյուս երկրների և Իրաքի իշխանություններից հետ քննարկումներից հետո Ավստրալիան որոշել է Մերձավոր Արևելքից դուրս բերել Ավստրալիայի ԶՈւ 6 միավոր Super Hornet կործանիչը: Դա նշանակում է, որ Ավստրալիան դադարեցնում է ավիահարվածները ԻՊ-ի դեմ Սիրիայում և Իրաքում:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել էր երկրում ԻՊ-ին վերջնականապես ջախջախելու մասին: Իսլամիստ զինյալների դեմ հաղթանակ տանելու մասին հայտարարել են նաև Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսլամական պետությունը» պարտություն է կրել և՛ Սիրիայում, և՛ Իրաքում: Պարտություններից հետո ԻՊ զինյալների մի մասը փորձում է դուրս գալ այդ երկրներից և տեղափոխվել տարածաշրջանի այլ երկրներ:

 

razm.info

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով