Թուրքիան արգելափակել է Սոչիում «համասիրիական կոնգրեսին» քրդերի մասնակցությունը

Աստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Սոչիում հունվարին «համասիրիական կոնգրեսի» անցկացման հարցը: Թեև մեկ օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ կմասնակցեն Սիրիայի բոլոր ուժերը՝ Թուրքիան արգելափակել է քրդերի մասնակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աստանայում սիրիական հակամարտության հարցով բանակցություններն անցկացվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ:

Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաֆ Ստեֆան Դե Միստուրային հայտնել էր, որ Սոչիում սիրիական համակարտության քննարկմանը կմասնակցեն տեղի բոլոր ազգությունները, ուժերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր քրդերը Սիրիայում բավականին լուրջ ազդեցություն ունեն, այդ թվում՝ տարածքային: Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիսային շրջանների զգալի մասը: Թուրքիան մշտապես խոչընդոտում է բանակցային գործընթացին քրդերի մասնակցությունը, ինչը զգալիորեն ցածրացնում է սիրիական հակամարտության ամբողջական լուծման ուղղությամբ ցանկացած քայլի իրականացում:

 

Razm.info

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով