Կեղծ կոնյակներ իրացնելու դեպք է բացահայտվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 67 շիշ հայտնի ապրանքանիշի կոնյակ` իրենց տուփերով, և հայտարարել, որ ձեռք են բերել Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ից, ինչի համար վճարել են ընդհանուր 170.000 դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Մ-ն Երևան քաղաքի Ռուսթավելի փողոցի իր տանը ալկոհոլային կեղծ խմիչք իրացնելու նպատակով 5 աստղանի շշերի մեջ շշալցրել է դրա շուկայական գնից անհամեմատ էժան գնով ձեռք բերված այլ տեսակի պատրաստի կոնյակ, դրանց վրա փակցրել կեղծ ակցիզային դրոշմանիշեր, հսկիչ նշաններ և 67 շիշ կոնյակը 170 հազար դրամով իրացրել Ա. Ղ.-ին և Ա. Գ.-ին:
Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով