Թեմա. Տարածաշրջան

Արցախի ՊԲ-ն լուծարվում և զինաթափվում է. տեղեկատվական շտաբ

  Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբը: Համաձայնություն է ձեռք բերվել՝ – դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, – լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, – դուրս բերել ծանր տեխնիկան… Կարդալ ավելին »

Ադրբեջանական օդուժի հարվածները Արցախի շրջանների ուղղությամբ չեն դադարում. ԱՀ ՆԳՆ

  Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։ Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։  

ԱՀ-ն պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ․ ԱՀ ԱԳՆ

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ… Կարդալ ավելին »

Թշնամին գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորվել է շտապօգնության վարորդը․ ԱՀ ՄԻՊ

  Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Մարտերը շարունակվում են. ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանին

  Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են՝ տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ. Արցախի ՄԻՊ

  Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում է նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Այս մասին X-ի («Թվիթեր»)  իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,-գրել է Ստեփանյանը։

Արցախի ՊԲ-ն կրկին հերքում է

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն՝ հերքելով ադրբեջանական հերթական կեղծիքը։ Ինչպես արդեն… Կարդալ ավելին »

Ասկերանի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՊԲ

  Սեպտեմբերի 19֊ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Արցախի ՊԲ-ն հերքում է. ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել

  Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության մասին է բարձրաձայնել Արցախի պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը»:   Այս  մասին  տեղեկացնում  է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակիը։

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ հայ զինծառայող է վիրավորվել․ ՌԴ ՊՆ

  Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ… Կարդալ ավելին »