Թեմա. Տարածաշրջան

Նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արթուր Հարությունյանին

  Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում է  ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների… Կարդալ ավելին »

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաները Աղդամով մտել են Ասկերան

  Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաները Աղդամով մտել են Ասկերան Ադրբեջանական Trend գործակալությունը հրապարակել է լուսանկարներ և գրել, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենաներ Աղդամով շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ: Հրապարակման մեջ նշվում է, որ ժամը 7:12-ի դրությամբ բեռը հասել է Ասկերան:

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` թիրախում ունենալով Ասկերանը

  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտարարել է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», – նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը.հայկական կողմն ունի մեկ վիրավոր

  Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած… Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ․ ՊԲ

  Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։30֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։ ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Արցախի ՊՆ-ն հերքում է, թե Ասկերանում ամրաշինական աշխատանքներ է արել, որոնք իբր Ադրբեջանի զինուժը կասեցրել է

  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է Ադրբեջանի պաշտպանության տարածած լուրը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 16-ին` ժամը 22:55-23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են Ադրբեջանի զինուժի կողմից։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին ` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ

      Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16֊ին ` ժամը 13:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊԲ-ն հերքում է

  Ադրբեջանն օրը, ինչպես միշտ, սկսել է ապատեղեկատվություն տարածելով։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ ստորաբաժանումները հրադադար չեն խախտել

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին` ժամը 00:05-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ խախտել են հրադադարը, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: