Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Կ. Ս.-ին (ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Գ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Ս.-ինը՝ միջին ծանրության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով