Թեմա. Տարածաշրջան

ՊԲ ստորաբաժանումները հրադադար չեն խախտել

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին` ժամը 00:05-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ խախտել են հրադադարը, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Արցախի քաղաքացիները «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS»-ներ են ստացել․ փորձում են խուճապ տարածել․ ԱԱԾ

  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԼՂ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։ «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։ Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու եւ Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

  2023 թվականի սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների եւ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել եւ քննության փուլում է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած… Կարդալ ավելին »

Խարդախները նոր սխեմա են օգտագործում. Արցախի ՆԳՆ ոստիկանությունը բնակիչներին զգոնության կոչ է անում

  Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: Հայտարարությունում նաեւ… Կարդալ ավելին »

Բաքուն չի հրաժարվում հերթական սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն․ ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա… Կարդալ ավելին »

Ադրբեջանը կեղծում է ու հող նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲ

  Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների… Կարդալ ավելին »

Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԱՀ նախագահ

  Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյոնքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։

Սթափության կոչ եմ անում բոլորին, ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը տանել արկածախնդրության. Արցախի ԱԺ նախագահ

  Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը կոչով դիմել է Արցախի ժողովրդին․ «Հարգելի´ հայրենակիցներ, Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով: Երկրի ղեկավար… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների․ ԱՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

  Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի <<Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին>> ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: «Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝ 1) Արցախի Հանրապետության… Կարդալ ավելին »