Ադրբեջանը կեղծում է ու հող նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲ

 

Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով