Թեմա. Տարածաշրջան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

  Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Խաչմազի շրջանի Գուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք։ Այդ երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից հայտնում են, որ ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Նշենք, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր հաղորդվում է Ադրբեջանի տարբեր շրջաններում գրանցվող ստորգետնյա ցնցումների մասին։

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի… Կարդալ ավելին »

Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

  Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ շեշտելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։ «Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։ Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում», – գրել է նա։ Artsakh President’s decree on dissolving… Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ նախագահի հրաման

  Արցախի նախագահի հրամանագիր է ստորագրել․ 1. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ 2. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ… Կարդալ ավելին »

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ

  Արցախի ՆԳՆ հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։ Կարևոր է այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»։

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ

  ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։ Այս մասին InfoPort.am-ին  հայտնեցին արցախյան իր աղբյուրները։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն Արցախում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման, ճանապարհների բացման և այլ հարցեր։

Ադրբեջանական տելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին. ՄԻՊ

  ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ  է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Ադրբեջանական տելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց… Կարդալ ավելին »

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

  Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Երկրաշարժը գրանցվել է Գեքսուն շրջանում՝ 8,48 կմ խորության վրա։

Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները. Բեգլարյան

  Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Այս մասին x-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա արձանագրմամբ՝ այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ «Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»,- նշել է նա։