Թեմա. Կրթություն/Մշակույթ

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած թավջութակահարների անունները

  Ամփոփվել են Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլում ելույթները կշարունակեն հետևյալ թավջութակահարները՝ Կյուն Ջուն Լի (Հարավային Կորեա), Ջոու Կիտամուրա (Ճապոնիա), Իվան Սենդեցկի (Ռուսաստան), Էտտոռե Պագանո (Իտալիա)։ Վերջիններս հունիսի 11-ին և 12-ին երրորդ փուլում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝ մրցույթի… Կարդալ ավելին »

Քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն, և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական… Կարդալ ավելին »

«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը մեծ ընդունելության արժանացավ ունկնդրի կողմից

  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում նվագախումբը կատարեց «Ռամշտայնի», «Լեդ Զեփելինի», System of a Down-ի, «Սքորփիոնսի», «Փինք ֆլոյդի», «Քուինի», «Դիփ փարփլի» և այլ սիրված ռոք խմբերի հանրահայտ հիթեր: Երեկոյի մենակատարը կիթառահար Վարդան Գաբոյանն էր: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Մաեստրո Արզումանյանն ընդգծում է, որ երկրորդ անգամ է ներկայացվում… Կարդալ ավելին »

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած թավջութակահարների անունները

  Երեկ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային  մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները։ Վերջիններս հունիսի 9-ին և 10-ին հանդես կգան մրցույթի 2-րդ փուլում։ Առաջին փուլը հաղթահարել են հետևյալ 10 թավջութակահարները՝ Միքայել Ոսկանյան- Հայաստան Կյուն Ջուն Լի- Հարավային Կորեա Էվա Արդերիուս- Իսպանիա Ջոու Կիտամուրա- Ճապոնիա Սունվու Բաք- Հարավային Կորեա Իվան Սենդեցկի- Ռուսաստան Էտտոռե Պագանո-… Կարդալ ավելին »

Խաչատրյանի անվան մրցույթի շնորհիվ երիտասարդ շատ երաժիշտների երկացանկում ներառվում են Խաչատրյանի ստեղծագործությունները

  Հունիսի 7-ին և 8-ին անցկացվում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Տարբեր երկրներ ներկայացնող թավջութակահարներ իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիին։ Էվա Արդերիուսը Երևան է ժամանել Իսպանիայից։ Ասում է, որ Խաչատրյանի անվան մրցույթին հետևում է արդեն մի քանի տարի։ Երբ սովորում էր Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, համացանցում որոնել և ծանոթացել է հայ կոմպոզիտորի վերաբերյալ… Կարդալ ավելին »

Առաջիկա շաբաթը լինելու է խաչատրյանական

  Հունիսի 6-ի երեկոյան տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հնչեցին հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ ջութակահար Քրիստոֆ Բարատին՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները։ Առաջիկա շաբաթը լինելու… Կարդալ ավելին »

Կներկայացվի «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը

  Հունիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայտնի ու սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ: «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի 22-ամյակի… Կարդալ ավելին »

Այսօրվանից միասնական քննությունները մեկնարկում են

  Այսօր՝ հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները Այս մասին հայտնում է ԳԹԿ֊ն։ Երևանում ու մարզերում գործելու է 15 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ /անցյալ տարի 1304-ն էին/, իսկ աշխարհագրություն՝127 /2021-ին՝ 176/: Եթե քննությունները լուսաբանելու ցանկություն ունեք, քննական կենտրոն ներկայացեք առավոտյան 08.30-08.45: Ավելի… Կարդալ ավելին »

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը՝ Հայաստանում

  Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք: Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես էլ Երևանում (օգոստոսի 1-ին և 2-ին)՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ըստ երկրորդ տարբերակի՝ մասնակիցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը պետք է ուղարկեն 2 տեսանյութ, որոնցից մեկը՝ իտալերեն: Մրցույթի… Կարդալ ավելին »

Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Մեծ… Կարդալ ավելին »