Թեմա. Կրթություն/Մշակույթ

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը

  Հուլիսի 9-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Այն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնն աշխարհում միակն է, որ կրում և մեծարում է հռչակավոր կոմպոզիտորի անունը։ Գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում Քշիշտոֆ Պենդերեցկին հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն,… Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 9-ից 19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոնը։ Այն այսուհետև կրելու է լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ։… Կարդալ ավելին »

«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզվից»՝ 17,2 տոկոսը

  Հունիսի 24-ին բուհական միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։ Հանրապետության քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաներից։ ԳԹԿ-ն ներկայացրել է նախնական արդյունքները։ «Քիմիա» Հայտագրվել է 1273 դիմորդ, մասնակցել է 1204 (2021-ին՝ 1042) Միջին միավորն է 1287 (2021-ին՝ 1386) 7.5-ից ցածր միավոր ստացածներ 286 մարդ կամ 22,25 տոկոս (2021-ին՝ 172… Կարդալ ավելին »

Տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ

  Հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հանրային հեռուստաընկերության բարեգործական նպատակներին: Համերգի ծրագրում ներառված են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի… Կարդալ ավելին »

ԳԹԿ-ն հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը

  Վաղվանից՝ հունիսի 26-ից, մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։ Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝ • օտարերկրացիները, • օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, • ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։ ԳԹԿ-ից մանրամասնում են, որ առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը … Կարդալ ավելին »

«Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի դառնա ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար». Ժաննա Անդրեասյան

  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն… Կարդալ ավելին »

Գլորիա Կամպաների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը նվիրված է Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին

  Հունիսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյա հոբելյանին։ Մենակատարն է անվանի դաշնակահար Գլորիա Կամպաները։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Համերգային ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» պրելյուդը և «Ծովը» ստեղծագործությունը։ Դաշնակահարուհի Գլորիա Կամպաները նշում է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝… Կարդալ ավելին »

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է դարձել Էտտոռե Պագանոն

  Երեկ հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոյին, երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), երրորդ մրցանակին արժանացել է Իվան Սենդեցկին (Ռուսաստան)։ Առաջին մրցանակակիրը կստանա 10000 դոլարին համարժեք դրամ մրցանակ, երկրորդ մրցանակակիրը՝ 5000 դոլարին համարժեք դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 3000… Կարդալ ավելին »

Հրապարակվել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության ճիշտ պատասխանները

  Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝… Կարդալ ավելին »

Էդուարդ Վուլֆսոն. «Խաչատրյանի անվան մրցույթում ձևավորվել է հրաշալի մթնոլորտ ստեղծագործելու համար»

  Այս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Չորս թավջութակահարներ պայքերում են ստուգատեսի հաղթողի կոչման համար։ Ժյուրիի նախագահ Էդուարդ Վուլֆսոնը նկատում է, որ խաչատրյանական մրցույթը կազմակերպված է բարձր մակարդակով, ստեղծվել է հրաշալի մթնոլորտ ստեղծագործելու համար։ Նա ընդգծում է նաև, որ ձևավորվել է ժյուրիի շատ լավ կազմ. ոչ միայն թավջութակահարներ են ներգրավված ժյուրիի… Կարդալ ավելին »