Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած թավջութակահարների անունները

 

Ամփոփվել են Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլում ելույթները կշարունակեն հետևյալ թավջութակահարները՝ Կյուն Ջուն Լի (Հարավային Կորեա), Ջոու Կիտամուրա (Ճապոնիա), Իվան Սենդեցկի (Ռուսաստան), Էտտոռե Պագանո (Իտալիա)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններս հունիսի 11-ին և 12-ին երրորդ փուլում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով