Կներկայացվի «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը

 

Հունիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայտնի ու սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի 22-ամյակի առիթով։

Ծրագրում կհնչեն Rammstein- Deutschland, Iron Maiden- Fear of The Dark, Led Zeppelin- Kashmir, Scorpions- Wind of Change, The Beatles- Come Together, Pink Floyd- High Hopes, Deep Purple- Smoke on the Water, Queen- We Are The Champions և այլն։

Մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով