Թեմա. Կրթություն/Մշակույթ

Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

    ՀՀ կառավարությունը մայիսի 26-ին կայացած նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այս նախագծով ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացվի 200 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության և մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից: Մասնավորապես, ֆինանսական միջոցներ են հատկացվելու Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, մարմնամարզության, ձյուդոյի, բասկետբոլի, հրաձգության, սուսերամարտի,… Կարդալ ավելին »

Վերապատրաստումներ՝ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ… Կարդալ ավելին »

Դուբայում անցկացվող “Classic Strings” մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-ից 24-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ նվագակցում էր “InClassica” միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող “Classic Strings” միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։   Նշենք, որ մրցույթն անցկացվում էր ջութակ և թավջութակ մասնագիտություններով։ Մրցույթի… Կարդալ ավելին »

Տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ՝ նվիրված անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին։   Հենրիկ Իգիթյանն անջնջելի հետագիծ է թողել հայ կերպարվեստի զարգացման մեջ և հասարակական կյանքում։ Նա դարձավ իր ժամանակի արվեստագետների սերնդի տեսաբանն ու առաջնորդը, նա կոտրեց կերպարվեստագիտության մեջ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր, պատկերացումներ ձևավորեց արդի նկարչության… Կարդալ ավելին »

«My Values» («Իմ արժեքները»). մրցույթ երեխաների և երիտասարդների համար

  Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ: Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»): Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://goipeace-essaycontest.org/: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է: Մրցույթի մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում՝ https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/:

Ներկայացվեց «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը

  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը։ Երեկոյի առաջին բաժնում ներառված էին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ. դիրիժոր Էլայաս Բրաունի ղեկավարմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Բրիթնի Բենթոնի «Մթնշաղ» սիմֆոնիկ պոեմը, Ռեյն Ուորթինգթոնի «Անուրջների ամպեր» սյուիտը, Դիեգո Վեգայի «Կասկադ և Բոու» երկու սիմֆոնիկ պոեմը։ Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսն ունկնդրեց Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդես»… Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների… Կարդալ ավելին »

Աշակերտները կշարունակեն օգտվել «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագրից.ԿԳՄՍ

  2022 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը գործարկվել է ապրիլի 17-ից: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը և կոնտակտային տվյալները… Կարդալ ավելին »

Կներկայացվի «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը

  Ապրիլի 20–ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կենդանիների դիմակահանդես» խորագիրը կրող համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Բրիթնի Բենթոնի «Մթնշաղ» սիմֆոնիկ պոեմը, Ռեյն Ուորթինգթոնի «Անուրջների ամպեր» սյուիտը, Դիեգո Վեգայի Երկու սիմֆոնիկ պոեմ «Կասկադ և Բոու» ստեղծագործությունը, Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»։ Նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարներ Լիլիթ Զաքարյանը և Անահիտ Դիլբարյանը։ Համերգը կղեկավարի… Կարդալ ավելին »

Վահրամ Սարաջյանի կատարողական արվեստի շնորհիվ Հայաստանի անունը բարձր է հնչել բազմաթիվ երկրներում. կայացավ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգ

  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր համերգային երեկո՝ նվիրված անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի հիշատակին։ Սարաջյանի կատարողական արվեստի շնորհիվ տասնամյակներ շարունակ Հայաստանի անունը բարձր է հնչել բազմաթիվ երկրներում։ Նվագախմբային և մենահամերգային ելույթներով նա հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Նյու Յորքում և աշխարհի բազմաթիվ այլ մշակութային… Կարդալ ավելին »