Դուբայում անցկացվող “Classic Strings” մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-ից 24-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ նվագակցում էր “InClassica” միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող “Classic Strings” միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նշենք, որ մրցույթն անցկացվում էր ջութակ և թավջութակ մասնագիտություններով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մրցույթի կազմակերպիչն է “SAMIT Event Group”-ը։

“Classic Strings” մրցույթի եզրափակիչ փուլերի համերգներն ուղիղ եթերում հեռարձակվել են հեղինակավոր The Violin Channel-ի կողմից՝ https://rb.gy/f9ayxx

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով