Category Archives: վերլուծական

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

Արարատի մարզում կորոնավիրուսի օջախ է ձևավորվում:  Արդեն գրել էինք, որ այստեղ վարակի օջախ են հանդիսացել այն մի քանի կանայք, որոնք կորոնավիրուսով հայտնի դարձած երևանյան կարի ֆաբրիկայից են վիրուսը իրենց հետ տեղափոխել հարազատ բնակավայր։ Ուշագրավ է, սակայն, Արտաշատից դեպի Վեդի քաղաք ու Արարատ տանող գյուղերի վարակման նախապատմությունը։ Առաջին վիրուսակիրը այստեղ հղի կին է եղել, ում միջոցով, ըստ… Read More »

Երկրում կարող են սոցիալական լուրջ ցնցումներ լինել. ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը.Tert.am

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի՝ օրավարձով աշխատող քաղաքացիներին օգնություն տրամադրելու վերաբեյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: «Օրավարձով աշխատող, ընդհանրապես ստվերում ապրող քաղաքացիները, երբ որ լավ էր ամեն ինչ, իրենք ասել են, որ թքած ունենք այդ օրենքի վրա, Կառավարության… Read More »

Հռոմի հարսանիքից վերադարձած Տիգրան Ավինյանն արդյո՞ք վիրուսակիր չէ.yerevan.today

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այսօրվանից կգլխավորի կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված պարետային շտաբը, երեկ մեղադրական տոնով հայտարարել է, որ Իտալիայից ժամանածների մեջ եղել են այնպիսի անբարեխիղճ մարդիկ, ովքեր փորձել են խուսափել 14 օրյա կարանտինից: Ենթադրվում է՝ փոխվարչապետն իր այս ելույթի կոնտեքստն ընդգծել է, որպեսզի  Հայաստանում  վիրուսի ակտիվ տարածմանը նպաստած իրական մեղավորների դերակատարներին փոխի, երկրում առկա վիճակի… Read More »

Կեղծ ու վտանգավոր տեղեկություններ ներկայացնող Արսեն Թորոսյանով պետք է ազգային անվտանգությունը զբաղվի, բայց մենք մի՞ թե ԱԱԾ ունենք…

Չենք կարող բացառել, որ Իտալիայից Հայաստան եկել են նաև նոր կորոնավիրուսով վարակված անձինք Մեր և այլոց հորդորները, պահանջները` աշխարհում բազմաթիվ դեպքերում մահացու նոր կորոնավիրուսի (COVID-2019) սրընթաց տարածումը նկատի ունենալով, արգելել գոնե Իտալիայից Հայաստան օտարերկրացիների մուտքը, իսկ այնտեղից եկող ՀՀ քաղաքացիներին պարտադիր կարանտինացնել (կանխարգելիչ նշված միջոցառումներն անհրաժեշտ են նաև Ֆրանսիայից և Գերմանիայից եկողների պարագայում), անտեսվեցին ՀՀ… Read More »

Նոր Հա­յաս­տան, նոր ազգ.«Իրատես»

«Իրատես»-ը  գրում է Գլո­բա­լիս­տա­կան այս նկր­տու­մը, որ­քան էլ նրա դեմ ըն­դվ­զու­մը բա­վա­կա­նին խոր է, որ­քան էլ պն­դում կա, որ կան կո­դեր` հա­վատք, ըն­տա­նիք, ցե­ղաս­պա­նու­թյուն, Նա­րե­կա­ցի, որ կա­րող են վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում ազ­գի են­թա­կո­դե­րը բա­ցել, քով քո­վի բե­րել, դարձ­նել մեկ մար­մին, այ­սօր շատ հմուտ մի ձեռք, ո­րը քան­դում է ողջ աշ­խար­հը, մա­տը դրել մեր այդ բջ­ջի վրա,… Read More »

Պետություն երևույթը վերացնելու շեմին. ՔՊ-ն սցենար է մշակել.tert.am

tert.am-ը  գրում է. Կենացմահու խնդրի վերածված Սահմանադրական դատարանի ու դրա նախագահի հարցը շարունակում է օրախնդիր մնալ բարձրագույն ղեկավարության համար: Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել մի նախաձեռնություն, որով իշխանությունները փորձելու են վերջին ճիգերի գործադրմամբ կյանքի կոչել բաղձալի երազանքը. ԱԺ պաշտոնական կայքը հայտնել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին նախաձեռնում են արտահերթ նիստ՝… Read More »

«Իմ քայլ»-ի պատգամավորները կդատվեն

hayeli.am-ը գրում  է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավը, ընդդեմ Սահմանադրական դատարանի, կուլմինացիոն փուլ է թևակոխում: Հասկանալով, որ ո’չ քաղաքական ճնշումները, ո’չ հարուցված շինծու գործերն ու մեղադրանքները, ո’չ էլ վաղաժամ թոշակի ուղարկելու օրինական առաջարկը ցանկալի արդյունք չեն տալիս` Փաշինյանը հրապարակ է նետել նոր, առավել վտանգավոր ավանտյուրա, որի հետևանքները պետության համար անդառնալի կարող են լինել: Հունվարի 30-ից պաշտոնապես… Read More »

Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը.tert.am

tert.am-ը գրում է Հունվարի 28-ին «ՎԵՏՕ» շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամներին Ոստիկանություն բերման ենթարկելու փաստն ու դրա արձագանքներն էլ ավելի են խաթարել հանրային քաղաքական՝ առանց այդ էլ անհանգիստ մթնոլորտը։ Մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ փչացնել այդ օրվա մթնոլորտը։ Ի վերջո, ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Մի կողմից պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն սկսել է վտանգ… Read More »

Հայաստանի տնտեսության «վագրային թռիչքը». ինչպես ենք վայելում «հեղափոխության պտուղները».168.am

168.am-ը գրում է. Կառավարությունն ամեն ինչ անում է՝ տպավորություն ստեղծելու համար, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը «Կովկասյան վագրի» թռիչք է կատարել։ Դրսում հոդվածներ են պատվիրում «հեղափոխության պտուղների», «վագրային թռիչքների» վերաբերյալ, ներսում՝ խոսում տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակով արձանագրված տնտեսական ու սոցիալական աննախադեպ հաջողությունների մասին։ Ու այդ ամենն արվում է՝ ցույց տալու համար «հեղափոխության» ձեռքբերումները։ Ոչինչ, որ… Read More »

Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան ո՞վ է հաջորդը…zham.am

zham.am-ը գրում է Գեորգի Կուտոյանի մահը ցնցեց բոլորին: Խոսքը գնում է նախկին ԱԱԾ պետի մասին: Սա արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է  ով սպանվեց կամ ինքնասպան եղավ: Ընդամենը ամիսներ առաջ կյանքից հեռացավ մեկ այլ նախկին պաշտոնյա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս դեպքերը ակամայից մեզ բոլորիս սկսում է հիշեցնել անցյալ դարի 90-ականների սպանությունները: Մասնավորապես խոսքը գնում է… Read More »