Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմ.Հենակետ

Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմ
Ինչ է տեղի ունենում
Մեկ շաբաթվա իրադարձությունները հակիրճ՝ներկայացնեւմ  է Հենակետ  վերլուծական  կենտրոնը.

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ, ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ և ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
• Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ ավարտել է Գազայի հատվածի կենտրոնական հատվածում հրթիռների և զենքի արտադրության ՀԱՄԱՍ-ի հիմնական արդյունաբերական գոտու, ինչպես նաև դրա տակ գտնվող թունելների հսկայական ցանցի քանդումը:
• Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտներին։
• Իսրայելը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ Հարավային Լիբանանում խոշոր ռազմական արշավն անխուսափելի է:
• Իսրայելը հունվարի վերջը նշել է որպես «Հըզբոլլահի» հետ համաձայնության հասնելու վերջին ժամկետ: Եթե նման համաձայնություն ձեռք չբերվի, սպասվում է, որ Լիբանանի հարավում ռազմական գործողություն կսկսվի:
• Իսրայելը զգուշացրել է Ռուսաստանին, որ անհրաժեշտ է դադարեցնել ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռների օդային պարեկությունը Հոլանի բարձունքների սահմանազատման գծի շրջանում՝ Սիրիայի հետ սահմանի իսրայելական կողմում ՀՕՊ համակարգերի չափազանց զգայուն լինելու պատճառով: Մոսկվային առաջարկվել է նախապես տեղեկացնել նման թռիչքների մասին՝ միջադեպերից խուսափելու համար։ Իսրայելը կվերսկսի նաև այս տարածաշրջանում իր թռիչքների մասին ՌԴ-ին տեղեկացնելու պրակտիկան։
• Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում մեկ կիլոմետր խորությամբ բուֆերային գոտի կստեղծի։ Դրա համար ընթանում է բնակելի թաղամասերի մասշտաբային ոչնչացում վերահսկվող պայթյունների օգնությամբ։ Այս առնչությամբ «Financial Times» պարբերականը, գրել է, որ ՑԱԽԱԼ-ը 1100 շենք է քանդել Գազայի հատվածի ներսում բուֆերային գոտի ստեղծելու համար։
• Իսրայելի պաշտպանության բանակը նյութատեխնիկական ապահովման միջոցների զանգվածային փոխադրում է իրականացնում Լիբանանի հետ սահման՝ «Հըզբոլլահի» դեմ սպասվող ռազմական գործողության նախաշեմին։
• «Հըզբոլլահը» ստացել է իրանական նորագույն Almas հակահրթիռային համակարգերի խմբաքանակ, որոնք կարող են խոցել թիրախները տեսադաշտից դուրս: «Հըզբոլլահի» հաշվարկներն ավելի ու ավելի են կիրառում այդ համալիրները լիբանանա-իսրայելական սահմանին ՑԱԽԱԼ-ի հետախուզական օբյեկտներին հարվածելու համար։
• Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտներին, վերջինս էլ իր հերթին, առաջին անգամ իսրայելցի զինվորականների ուղղությամբ կիրառել է իրանական ամենաժամանակակից Almas հակատանկային հրթիռային համալիրը, որը իսրայելական Spike էր-ի կրկնօրինակն է:
• «i24» իսրայելական հեռուստատեսությունը հայտնել է, որ եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն, Իսրայելը ներխուժելու է Հարավային Լիբանան և «Հըզբոլլահին» դուրս մղել Լիտանի գետից այն կողմ:
• Իսրայելի պաշտպանության բանակը երկրի հյուսիսում մարտական ներդաշնակեցման վարժանքներ է անցկացնում՝ նախապատրաստվելով Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» դեմ հնարավոր գործողությանը։ Հետաքրքրական է, որ նմանատիպ զորավարժություններ են անցկացվել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից առաջ։
• Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը: Ոչ մի հրադադարի մասին խոսք չի գնում։
• Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է պահեստազորայինների մարտական համակարգումը, որոնք ներգրավվելու են Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» դեմ գործողությանը։
• Իսրայելը Եգիպտոսին տեղեկացրել է Ռաֆիայում և Ֆիլադելֆիայի միջանցքում զորքեր մտցնելու մտադրության մասին՝ չնայած Եգիպտոսի սուր դժգոհությանը:
• Արաբական երկրներից մեկը «Հըզբոլլահին» հավաստի տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն է սկսելու Լիբանանում:
• Իսրայելի պաշտպանության բանակի «Գոլանի» էլիտար հետևակային բրիգադի հարյուրավոր զինծառայողներ դուրս են բերվել Գազայից և տեղափոխվել Լիբանանի հետ սահման:
• Եգիպտոսը հայտարարել է, որ մերժել է ՑԱԽԱԼ-ի ուժերը Ռաֆիախ քաղաք և Ֆիլադելֆիայի միջանցք մտցնելու Իսրայելի խնդրանքը: Կահիրեում հասկացրել են, որ Ֆիլադելֆիայի միջանցքի խախտումը և Ռաֆախում իսրայելական բանակի հայտնվելը «լուրջ հետևանքներ» կունենան:
• ՑԱԽԱԼ-ի 98-րդ դիվիզիայի ուժերը շարունակում են հարձակումն ու տարածքի մաքրումը Խան Յունիսի արևմուտքում՝ Գազայի հատվածի հարավում։ 162-րդ «Ա-Պլատդա» զրահատանկային դիվիզիան գործում է Գազայի կենտրոնում։
• Նոյեմբերի 24-30-ը գործել է հրադադարի ռեժիմը, որի ընթացքում հաջողվել է վերադարձնել 105 պատանդների, որոնց պահում էին ահաբեկիչները.ազատ արձակվածների թվում 81 իսրայելցի կա: Ընդհանուր առմամբ, մինչ օրս ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 109 պատանդի, մեկ պատանդ փրկվել է ՑԱԽԱԼ-ի կողմից Գազայի գործողության ընթացքում: Հաստատվել է որոշ պատանդների մահը:
• Ներկայում, ՑԱԽԱԼ-ի տվյալներով, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալները շարունակում են պահել 136 պատանդների նրանց թվում՝ 118 իսրայելցի քաղաքացիների հաշվի են առնվել բոլորը, այդ թվում ՝ 2014-2022 թվականներին առևանգվածները, ողջերն ու զոհվածները, եթե նրանց մարմինները մնում են Գազայում):
ՌԱԶՄԱԿԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ
• Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է լայնածավալ ռազմական համաձայնագիր, որի շրջանակներում Իսրայելին կփոխանցվի հինգերորդ սերնդի F-35ի Adir 25 միավոր կործանիչ, 25 միավոր F-15AI կործանիչ-ռմբակոծիչներ, առնվազն 12 AH-64A Peten հարվածային ուղղաթիռ, առաջիկա օրերին սպասվում է բազմահազար միավոր զենքի ստացում: Գործարքն արդեն համաձայնեցված է, և ինքնաթիռների մատակարարումը կիրականացվի սեղմ ժամկետներում:
• Իսրայելի ԱԳՆ-ն կապ է հաստատել Իսրայելում դեսպանատների և օտարերկրյա առաքելությունների հետ և խնդրել նրանց համոզվել, որ առկա են պահուստային գեներատորներ և արբանյակային հեռախոսների առկայություն «հնարավոր էսկալացիայի դեպքում»։
• Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ավստրալիան, դադարեցրել են ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների հարցերով գործակալության ֆինանսավորումը այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը նրա աշխատակիցների հնարավոր ներգրավվածության մասին:
• Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հեռարակել, որում ասվում է. «Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին զենքի մատակարարման տեմպերի դանդաղեցման հնարավորությունը, որպեսզի Նեթանյահուի վրա ճնշում գործադրի, որպեսզի վերջինս համաձայնի Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասշտաբները կրճատելու ԱՄՆ-ի պահանջներին: Սպիտակ տունը հայտնում է, որ քաղաքականությունն անփոփոխ է»։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
• «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Քաթարը առաջ են տանում առևանգվածներին ազատելու և պատերազմն ավարտելու համալիր ծրագիրը՝ շեշտը դնելով Գազայի հատվածից ՑԱԽԱԼ-ի ուժերի դուրսբերման վրա: Եգիպտոսը պնդում է, որ Իսրայելը դեռ հրաժարվում է քննարկել պատերազմի ամբողջական դադարեցումը:
• Ամերիկյան «NBC» հեռուստատեսությունն էլ հայտնում է, որ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները փակուղում են։ Իսրայելը համաձայն չէ մշտական հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի պահանջի հետ:
• Իսրայելը ՀԱՄԱՍ-ին միջնորդների միջոցով երկամսյա դադար է առաջարկել Գազայի հատվածում մարտերում՝ անկլավում բոլոր պատանդներին ազատելու համար:
• ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր պատանդներին ազատ արձակելու դիմաց 2 ամսով հրադադար հաստատելու Իսրայելի առաջարկը:
• Իրանն այժմ «օրինական թիրախ» է իսրայելական հրթիռային հարվածների համար, «The Telegraph»-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ինչը մեծացնում է Թեհրանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը:
• Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին զենքի մատակարարումները դանդաղեցնելու հնարավորությունը, որպեսզի Գազայի հատվածում գործողության համատեքստում ճնշում գործադրի Բենիամին Նեթանյահուի վրա:
• Իրանին հարվածելու նպատակով Բայդենի վրա քաղաքական ճնշումն ուժեղանում է
• ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնը Իրանի դեմ պատերազմի կոչ է անում: Նեթանյահուի լավագույն ընկերը՝ Լինդսի Գրեհեմը հայտարարել է. «Ուժեղ հարվածեք նրանց։ Բայդենի՝ Իրանին զսպելու քաղաքականությունը ձախողվեց։ Տարածաշրջանում ավելի քան 100 հարձակում է իրականացվել ԱՄՆ ուժերի վրա։ Իրանը վախեցած չէ»։ Իսկ Սենատոր Ռոջեր Ուիքերն էլ նշել է՝ «Մենք պետք է արձագանքենք Իրանի և նրա վստահված անձանց այս կրկնվող հարձակումներին՝ ուղիղ հարվածներ հասցնելով իրանական թիրախներին և նրա ղեկավարությանը»։
• Իրանի ԶՈւ-ն մարտական պատրաստության վիճակում է, ՀՕՊ համակարգը տեղափոխվել է «կարմիր մակարդակ»։ Իրանի բանակը գտնվում է իր մարտական պատրաստության գագաթնակետին, հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին:
• Իսրայելն Իրանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան
• Իսրայելի Արդարադատության նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ աշխատում է իսրայելցիների ցեղասպանության համար Իրանի դեմ միջազգային դատարան հայց ներկայացնելու ուղղությամբ։
• Գազայի պատերազմը ծանր տնտեսական վնաս է հասցնում ոչ միայն Իսրայելին։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ պատերազմն արդեն ոչնչացրել է ավելի քան 10 մլրդ դոլար Լիբանանի, Եգիպտոսի և Հորդանանի տնտեսություններից։ Ընդ որում, հիմնական վնասը հասցվել է օտարերկրյա զբոսաշրջությանը, որն անկում է ապրել։
ԻՍՐԱՅԵԼԻ և ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
• Իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի կառավարությանը, հայտնում են, որ Բայդենի վարչակազմն աշխատում է «տարածաշրջանային հսկայական համաձայնագրի» վրա, որը վերջ կդնի պատերազմին, ինչպես նաև նոր ազդակ կհաղորդի Իսրայելի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների կարգավորմանը: Սպասվում է, որ բոլոր պատանդներն ազատ կարձակվեն, իսկ Գազայի հատվածում այլընտրանքային ռեժիմ է սահմանվել:
• Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտպանության և ֆինանսների նախարարներին հանձնարարել է «ռազմական և պաշտպանական արդյունաբերության հսկայական ծրագիր կազմել»:
• Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարել է, որ Եվրոպայում ավարտվել է գագաթնաժողովը, որին մասնակցել են «Մոսադի» ղեկավար Դեդի Բարնեան, Շաբակի ղեկավար Ռոնեն բարը, պահեստազորի գեներալ-մայոր Նիցան Ալոնը, ԿՀՎ ղեկավարը, Կատարի վարչապետը եւ Եգիպտոսի հետախուզության նախարարը: Հանդիպումը կառուցողական է եղել, մնում են զգալի տարաձայնություններ, որոնք կողմերը կշարունակեն քննարկել այս շաբաթ լրացուցիչ հանդիպումների ընթացքում:
• Նեթանյահուն հայտարարել է. «Հոլոքոստի գլխավոր դասն այն է, որ միայն մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Ոչ ոք դա չի անի մեզ համար, մեր փոխարեն»։
• Գազայի բնակիչները անձրևաջրեր են հավաքում, որպեսզի ծարավից չմահանան։
• Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գերմանիան կհարգի Իսրայելի դեմ արտակարգ միջոցների մասին Միջազգային դատարանի որոշումը՝ անկախ արդյունքից, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ նշել է. «Ակնկալում եմ, որ դատարանը կորոշի, որ Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացրել»։
• Արդարադատության միջազգային դատարանը 16 կողմ, 1 դեմ ձայներով Իսրայելից պահանջել է միջոցներ ձեռնարկել «Գազայի հատվածում կյանքի անբարենպաստ պայմանները» վերացնելու համար:
• Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Գազայի հատվածում սպանվածների թիվը հասել է 25900-ի, վիրավորների թիվը հասել է 64110-ի»։
• Եգիպտոսը ոչնչացրել է Գազայի հատվածից դեպի Սինա տանող ավելի քան 1500 թունել, ամրացրել է Գազայի հատվածի հետ սահմանային պատը եւ 5 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծել Գազայի հատված մաքսանենգությունը կանխելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով