Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը:Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին:
Նմանատիպ նորություններ:
Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստա...
Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան
Ոստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյանը՝ քաղաքացիներին ...