Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները հակիրճ.Հենակետ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները հակիրճ  ներկայացնում  է  Հենակետ  վերլուծական կենտրոնը.

Ռազմական իրադրություն
• Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Դոնեցկի ժողովրդական հանրապետության դեմ՝ դեպի ռուսական սահման դուրս գալու նպատակով։
• Մայիսի 12-ին «Ռոսէներգոատոմ»-ը հայտարարել է, որ տարածված լուրերը, թե Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ, իրականություն չեն։
• Սևծովյան նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ Ղրիմի շուրջ ստեղծվել է միասնական տեղեկատվական դաշտ՝ Ուկրաինայի օդային հարձակման միջոցների վաղ հայտնաբերման համար։
• Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը ցանկանում է մինչև ձմեռ ամբողջությամբ ավարտել ռազմական գործողությունները:
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլատրել է Leopard տանկերի կիրառումը ռազմաճակատի Բախմուտի ուղղությամբ։
• ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 12-ին Լուգանսկի ուղղությամբ հարված է հասցվել բրիտանական երկու Storm Shadow հրթիռներով: Արձակումներն իրականացրել է Ուկրաինայի օդուժի Սու-24 ճակատային ռմբակոծիչը՝ ՄիԳ-29 կործանիչի պաշտպանությամբ։ Հակառակորդի երկու ինքնաթիռներն էլ խոցվել են ռուսական ավիացիայի կողմից։
• ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը և Սու-35Ս կործանիչը խոցվել են Ուկրաինայի հետ սահմանին՝ Բրյանսկի մարզում, գրեթե միաժամանակ։ Տարբեր մոդիֆիկացիաների երկու Մի-8 ուղղաթիռներ խոցվել են մեկ այլ շրջանում՝ ժամանակի փոքր տարբերությամբ։
• Ռուսական ռազմավարական ռմբակոծիչները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Տերնոպոլի, Օդեսայի և Ուկրաինայի այլ շրջանների օբյեկտներին։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխատում է «կործանիչների կոալիցիա» ստեղծելու ուղղությամբ՝ տանկայինի նմանությամբ, այն երկրներից, որոնք ցանկանում են մարտական ինքնաթիռներ մատակարարել Կիևին:
• ՌԴ ՊՆ-ն հայտնում է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Storm Shadow թևավոր հրթիռի առաջին որսման մասին: Նաև վերջին օրերի ընթացքում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում օդում խոցվել են Ուկրաինայի օդուժի ՄԻ-8 բազմաթիրախային ուղղաթիռը և հարվածային Մի-24-ը:
• Մայսի 16-ին գնդակոծվել է Ուկրաինայի հետ սահմանակից Բրյանսկի շրջանի Բելայա Բերեզա բնակավայրը։ Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները։
• ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը հայտարարել է, որ ռադիոակտիվ ամպը, որն առաջացել է Խմելնիցկում քայքայված ուրանով զինամթերքի ոչնչացումից հետո, որոնք առաքվել են Ուկրաինային, մոտենում են Արևմտյան Եվրոպային։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բայդենի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է Բախմութի (Արտեմովսկ) կորուստը և քաղաքի անցումը ռուսական բանակի վերահսկողության տակ:
• Ըստ որոշ տեղեկությունների, Խարկովի մարզում «Գերան-2» կամիկաձե ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության «Կրակեն» ստորաբաժանման տեղակայման օբյեկտը:
• Մայիսի 22-ին ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ըստ ուկրաինական ռեսուրսների՝ թիրախը սահմանային անցակետն է եղել։ Ուկրաինական անօդաչուն նկարահանել է մարտը Ռուսաստանի հետ սահմանին։ Ուկրաինայի զինված ուժերը վաղ առավոտից գնդակոծել են Բելգորոդի մարզի միանգամից մի քանի բնակավայրեր։ ՌԴ ՀՕՊ համակարգերը մի շարք թիրախներ են որսացել տարածաշրջանի երկնքում։ Արձանագրվել են ուկրաինական ԱԹՍ-ներից պայթուցիկ սարքերի արտանետումներ։ Խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է նաև, որ Գրայվորոնսկի սահմանային անցակետի մոտակայքում ուկրաինական ԶՈւ-ն օգտագործում է տանկեր: Տանկային հարձակման պահը հայտնվել է ԱԹՍ-ի նկարած տեսանյութում։
• Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տարածաշրջանի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել: Իրավիճակը ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է։ ՌԴ զինված ուժերը սահմանապահ ծառայության, Ռոսգվարդիայի և ԱԴԾ-ի հետ միասին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում հակառակորդին վերացնելու ուղղությամբ:
• Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Բրյանսկի մարզի Սոլովյովկա գյուղը։ Տուժածներ չկան։ Ոչնչացվել է մեկ բնակելի տուն, վնասվել է տնտեսական շինություն։ Հայտնել է նահանգապետը։
• Բելգորոդի մարզի Գրայվորոնովսկի շրջանում տեղի ունեցած մարտերի արդյունքում սպանվել է 39 ուկրաինական զինվորական, մի քանիսը գերեվարվել են:
• Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ծովային հետևակի կորպուս կստեղծվի։ Ըստ ամենայնի` ամերիկյան մոդելի:
• ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մի շարք ահաբեկչություններ են կանխել ՌԴ միջուկային էներգետիկայի օբյեկտներում, որոնք պատրաստում էին ուկրաինական հատուկ ծառայությունները: Կասկածյալներն արդեն ձերբակալվել են, պարզվել են նրանց հանցակիցները։
• ՌԴ ՊՆ-ի տվյալներով Ուկրաինայում ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 429 ինքնաթիռ, 235 ուղղաթիռ, 4321 անօդաչու թռչող սարք, 424 զենիթահրթիռային համալիր, 9298 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1100 մարտական մեքենա, դաշտային հրետանու և ականանետերի 4901 միջոցներ, ինչպես նաև 10447 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
• Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տարածած հաղորդագրության համաձայն ռուսական կողմը պատերազմի սկզբից մինչև օրս կրել է հետևյալ կորուստները՝ մոտ 205720 մարդ, տանկ` 3796, զրահապատ մեքենաներ` 7435, հրետանային համակարգեր` 3384, ՀԿՌՀ` 570, ՀՕՊ միջոցներ` 328, ինքնաթիռներ` 310, ուղղաթիռներ` 296, օպերատիվ-մարտավարական ԱԹՍ` 2910, թևավոր հրթիռներ` 1015, ռազմանավեր` 18, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն` 6161, հատուկ տեխնիկա` 446։
Ռազմական աջակցություն Ուկրաինային շահագրգիռ երկրների կողմից
• Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Չեխիան Ուկրաինային կփոխանցի երկու միավոր «Կուբ» զենիթահրթիռային համակարգեր և դրանց զինամթերք։
• Մեծ Բրիտանիան Կիևին է փոխանցել Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներ, որոնք ունեն ավելի քան 300 կմ հեռահարություն։ Storm Shadow թևավոր հրթիռները կարող են կիրառվել Ուկրաինայի օդուժի Սու-24Մ ճակատային ռմբակոծիչների կողմից, այդ նպատակով էլ Լեհաստանում ավարտվել է ինքնաթիռների արդիականացումը:
• ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինան ամերիկյան Abrams տանկերը կստանա աշնան սկզբին:
• Շվեյցարիան պատրաստ է քննարկել սպառազինությունների վերաարտահանման հարցը, որը թույլ կտա Ուկրաինային զենք մատակարարել, խոսքը Gepard զենիթային թնդանոթային համալիրների համար զինամթերքի մասին է:
• Բելգիան Ուկրաինային 92 մլն եվրո կփոխանցի ռուսական ակտիվներից ստացված շահույթից։ Բելգիայի իշխանությունների որոշումը կդառնա առաջին դեպքը, երբ Արևմուտքն Ուկրաինային աջակցություն է ցուցաբերում ՌԴ սառեցված ակտիվների հաշվին։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիա կատարած այցի արդյունքներով ակնարկել է Կիևի կողմից հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու մասին:
• Ֆրանսիան ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային կմատակարարի տասնյակ թեթև AMX-10RC տանկեր (լուսանկարում) և այլ զրահամեքենաներ: Նախատեսվում է վարժեցնել և զինել ուկրաինական բանակի մի քանի գումարտակներ։
• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը «արդեն հիմա» սկսելու պատրաստակամության մասին:
• ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային հանձնել իսրայելական «Երկաթե գմբեթ» ԶՀՀ-ները։ ԱՄՆ բանակի տիեզերական և հակահրթիռային պաշտպանության հրամանատարության ղեկավար Դենիել Քարբլերը Սենատին հայտնել է, որ Պենտագոնի մոտ առկա իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի երկու մարտկոցներից մեկը պատրաստ է տեղակայվել Ուկրաինայում:
• Ուկրաինայի համար «կործանիչ կոալիցիայի» ստեղծմանն արդեն աջակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները։ Բելգիան պատրաստ է մարզել ուկրաինացի օդաչուներին F-16երի համար, Ֆրանսիան՝ Mirage 2000-ների։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը հայտարարել է, որ Բրիտանիան կաշխատի ԱՄՆ-ի և Նիդեռլանդների, Բելգիայի և Դանիայի հետ՝ Ուկրաինային կործանիչներ տրամադրելու համար: G-7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ֆ-16-ների փոխանցումն Ուկրաինային: Դանիայում արդեն վստահություն են հայտնել, որ ուկրաինացի օդաչուները վերապատրաստման արագացված կուրս կանցնեն։
• Լեհաստանի նախագահ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել իր գրեթե բոլոր ՄիԳ-29 կործանիչները, սակայն պատրաստ չէ տրամադրել Ֆ-16-ները:
• Գերմանիան քաղաքավարի կերպով հրաժարվել է մասնակցել «կործանիչ կոալիցիային» ի շահ Ուկրաինայի՝ տեխնիկական հնարավորության բացակայության պատճառով։
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայում Զելենսկու հետ հանդիպումից հետո նախատեսում է Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին հայտարարություն անել, որում կներառվեն հրետանային զինամթերք, զրահամեքենաներ և հակատանկային սպառազինություն։ Ուկրաինային կտրամադրվի HIMARS ռեակտիվ արկեր, լազերային ուղղորդված հրթիռներ, տանկային կայաններ, տարբեր մոդիֆիկացիաների հակատանկային հրթիռային համալիրներ և այլն։
• Իտալիան Ուկրաինային գաղտնի փոխանցել է 105 մմ/52 տրամաչափի Օտո Մելարա թնդանոթով Բ1 Կենտավրո անվային տանկերի խմբաքանակ:
• Գերմանիան մտադիր է մոտ ժամանակներս Ուկրաինային փոխանցել 110 մարտական տանկ LEOPARD 1 (նախագիծը ֆինանսավորվում է Դանիայի հետ համատեղ), 20 Marder հետևակի մարտական մեքենա, զինամթերք Leopard 1 տանկերի համար, զինամթերք Marder ՀՄՄ-ի համար, 6 Iris-T SLM զենիթահրթիռային համակարգեր (նախկինում ՝ 2) և դրանց հրթիռները, 7 TRML-4D օդային հսկողության ռադար (նախկինում՝ 2-ն էր), 18 Gepard զենիթային թնդանոթի համալիրներ (նախկինում ՝ 3):
Բանակցային գործընթաց
• Ուկրաինայի կարգավորման հարցով չինական բանակցային խմբի ղեկավար Լի Հուին մայիսի 15-ից սկսել է այցելել Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ Պեկինի խաղաղ նախաձեռնությունը քննարկելու համար:
• Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու իմաստ չի տեսնում, քանի որ նա չի ձգտում խաղաղության, այլ միայն բանակցային գործընթացն օգտագործում է իր նպատակների համար։
• Հարավային Աֆրիկայի իշխանությունները, որոնց շուրջ անցյալ շաբաթ սկանդալ էր բորբոքվել Ռուսաստանին զինամթերք մատակարարելու մեղադրանքներով, հայտարարել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին համաձայնել են առաքելություն ընդունել Աֆրիկյան առաջնորդներից՝ քննարկելու հնարավոր խաղաղության ծրագիրը։
• Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի չորրորդ գագաթնաժողովում իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի զոհերը հայտնվել են ոչ միայն լայնամասշտաբ ներխուժումից հետո, այլև կապել են Ռուսաստանի ագրեսիան և Արժանապատվության հեղափոխության ժամանակ կատարված հանցագործությունները:
Արտաքին քաղաքական իրադրություն
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրիտանական ԲԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևին ավելի շատ ժամանակ և արևմտյան սպառազինություն է պետք հակահարձակումը սկսելու համար:
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիայից հետո այցելել է Գերմանիա, այնուհետև Փարիզ։ Իսկ Բեռլինից և Փարիզից հետո Զելենսկին ժամանել է Լոնդոն, որտեղ հանդիպել է վարչապետ Սունակի հետ:
• Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոնին։ ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության գերազանցության համատեղ կենտրոնը (Cooperative Cyber Defence Centre of Excellence) գտնվում է Տալլինում և հիմնադրվել է 2008 թվականին էստոնական կողմի նախաձեռնությամբ մի շարք կիբերհարձակումներից հետո, որոնց պատասխանատվությունը Արևմուտքը դրել էր ՌԴ-ի վրա:
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հուլիսին դաշինքի գագաթնաժողովում կարող է ընդունվել Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիր՝ «արևմտյան օրինակով Ուկրաինային ամբողջական վերազինման համար»։
• Գերմանացի քննիչները նշում են, որ ոչ թե Ռուսաստանն է պատասխանատու, այլ Ուկրաինան, անցյալ տարվա սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունի համար:
Ներքին զարգացումներ Ուկրաինայում, Դոնեցկում և Լուգանսկում
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնելու են ազգային արտադրության “պատվար” տանկերը Խարկովի մարզում դրանց հաջող փորձարկումներից հետո:
• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Ուկրաինայում հոգեկան խանգարումների բուժման կենտրոններ բացել:
• Ուկրաինայի օդուժի խոսնակ Յուրի Իգնատը հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ-ն ավելացրել է անմիջապես Կիևին հասցվող հարվածների ինտենսիվությունը:
• Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել մեկ տարով երկարաձգելու Ուկրաինայից ապրանքների արտահանման մաքսատուրքերի չեղարկումը։
• Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, զոհվել է գրեթե 9 հազար խաղաղ բնակիչ։ Նոր տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը։ Վերջինիս փոխանցմամբ՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում, ռուսական հարվածների հետևանքով, զոհվել է 8791 խաղաղ բնակիչ, ևս 14815-ն էլ վիրավորվել է։
Միջազգային մեդիայի անդրադարձ
• «Forbes»-ը գրում է. «Ռուս զինվորականները ոչնչացրել են արևմտյան երկրների կողմից Ուկրաինային փոխանցված հրետանային համակարգերի ավելի քան 30 տոկոսը: Արևմտյան դաշնակիցները Կիևին մատակարարել են առնվազն 390 քարշակվող հրետանային միջոցներ և 440 ինքնագնաց։ 152 քարշակվող 155 մմ M777 հաուբիցներից, որոնք պաշտոնապես մատակարարվել են Կիևին, ավելի քան մեկ երրորդը վնասվել կամ ոչնչացվել է։ 18%-ից 21%-ը Krab ինքնագնաց հրացաններ և անալոգներ նույնպես ոչնչացվել կամ վնասվել են (36-ը 180-ից):
• «Politico» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը առարկություն չունի Կիևին F-16 կործանիչներ հանձնելու համար։
• «The New York Times» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ եվրոպացի գործընկերները ուկրաինացի օդաչուներին վարժեցնեն F-16-երի վրա։
• «Financial Times» պարբերականը գրել է, որ Կիևին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել հակամարտության մեջ իրավիճակը փոխելու համար։ Որոշ դաշնակիցներ, որոնք Ուկրաինայի հարցով կանոնավոր շփումներ են պահպանում ԱՄՆ-ի հետ, ասում են, որ Վաշինգտոնը առաջիկա հինգ ամիսները վճռորոշ է համարում հակամարտության ելքի համար և Կիևի համար իրավիճակը փոխելու վերջին իրական շանսը: Ուկրաինային աջակցության ներկայիս մակարդակը կարելի է պահպանել ոչ ավելի, քան մեկ-երկու տարի։
• «Politico» պարբերականը գրել է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ուկրաինայում հակամարտության սառեցման հեռանկարը երկար տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Բայդենի վարչակազմը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է որոշել այն սահմանները, որոնք Ուկրաինան և Ռուսաստանը կհամաձայնվեին չհատել: Ընդ որում, դրանք կարող են լինել ոչ պաշտոնական։ Այս սցենարը կարող է առավել իրատեսական լինել՝ հաշվի առնելով, որ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում ընդունել պարտությունը:
• «Bloomberg» գործակալությունը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի Ճապոնիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, որտեղ սպասվում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթի ընդունում:
• «The Washington Post» պարբերականը գրել է, որ Եվրոպական արդյունաբերության հնարավորությունները չեն համապատասխանում Ուկրաինայի կարիքներին։ 2023 թվականին Ռուսաստանը մտադիր է արտադրել 2,5 միլիոն հրետանային արկ՝ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ 1,7 միլիոնի համեմատ։ Ընդ որում, Եվրամիությունը դեռ ոչ մի նոր պայմանագիր չի կնքել խոստացված «Ուկրաինայի համար մեկ միլիոն արկից» հրետանային զինամթերքի արտադրությունն ավելացնելու համար։
• «Reuters»-ի տեղեկություններով՝ Ուկրաինային F-16 կործանիչներ հանձնելու պատրաստակամություն են հայտնել Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Նիդեռլանդները, Դանիան, Բելգիան: Defence News-ի հաշվարկներով՝ Կիևը կարող է ստանալ մինչև 70 F-16 մարտական ինքնաթիռ։
• «Politiko» պարբերականը գրել է, որ Կիևի դաշնակիցները որոշում են կայացրել Ուկրաինային F-16 կործանիչներ հանձնելու մասին Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովից դեռ շատ առաջ։ Առաջին երկիրը, որը F-16-ը Կիևին կփոխանցի, կարող է դառնալ Նիդեռլանդները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով