
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քննադատել՝հոգեպես տառապել է նշանակում։
Գ.Նժդեհ
Նիկոլը հանձնում է Արցախը,Հայաստանի կադաստրի անվանակոչություն է անում ՝դարձնելով այն Էրմենիստան։
Հասարակության ազգային հատվածը մեզ քննադատում է ու ճիշտ է անում:
Նիկոլի վարչապետ մնալն առաջին հերթին իմ ու իմ գաղափարակից ընկերների ձախողումն է։
Մեզ կարելի է ու պետք է քննադատել ոչ արդյունավետ պայքարի մեջ։
Բայց պնդել,որ միայն ստատուս ենք գրում՝ ազնիվ չէ։
Հանրապետականներիս «մերժված ու չկոտրված» հատվածը 5 տարի է պայքարում է։
Պայքար է տվել ասֆալտին պառկելով,վրաններ տեղադրելով անձրեւին ու արեւին՝դատարանի դեմ բողոքի ակցիաներով,փողոց փակելով,բանտ նստելով,հանրահավաքներ անելով…
Ես ու իմ ընկերները չենք կոտրվել ու պայքարել ենք,երբ 2018-ի մեր դագաղներն էին հանում ,սեւ լենտերն էին կապում,մեր ընտանիքների վրա հարձակվում ու հոգեբանական տեռորի էին ենթարկում։
Մենք գրեթե միայնակ էինք,մեզնից հեռացել էին նույնիսկ երեկվա զորակցողները,բայց մենք չլքեցինք հանուն Անկախ Հայաստանի ու Հայկական Արցախի պայքարի խրամատը։
Հիմա եկել մեզ եք պայքարի բացակայության մեջ մեղադրու՞մ։
Մուննաթով հարց չեն լուծում։
Որ մուննաթ գալով հարցը լուծվի ,նենց հիմնավոր մուննաթ կգամ։
Բայց դա չէ հարցի լուծման ճանապարհը։
Հիմա պետք է՝ քաղաքական ուժերի կողմից 0 ամբիցիա,Եկեղեցու,ազգային ուժերի ու գործիչների համախմբում։
Մենք պարտավոր ենք ապացուցել,որ հայ ազգը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս։
Իսկ եթե հակառակն ապացուցվեց,ուրեմն մենք արժանի չենք Անկախ Հայրենիք ունենալուն։
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...