Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները.Հենակետ

Հնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է

Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները՝ հակիրճ  ներկայացնում  է Հենակետ  վերլուծական  կենտրոնը:

Չինաստան

• Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 2-5-ը այցելել է Մյանմա և Հնդկաստան:
• ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ավիացիայի գործունեության մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ըստ ինքնաթիռների տեսակների Հարավչինական ծովում 2023 թվականի ապրիլին՝ Չինաստանի զինված ուժերին հետևելու համար, ընդհանուր առմամբ կատարվել է 58 թռիչք։
• Ղրղզստանը 2023թ. առաջին եռամսյակում Չինաստանից 542 Դրոն է գնել, հայտնել է Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունը։
• Թայվանի կղզում ձևավորվել են չորս պահեստային բրիգադներ Թայչունգում, Կաոսյունում, Նյու Տայպեյում և Սինչժու գավառներում։ Այս տարվա երկրորդ կեսին պետք է ստեղծվեն ևս չորս բրիգադներ, իսկ հաջորդ տարի՝ ևս 10-ը։ Բրիգադները պատասխանատու կլինեն պատերազմի ժամանակ պահեստազորայիններին մոբիլիզացնելու և հիմնական մարտական ուժերին աջակցելու համար: Պահեստազորային բրիգադի թվաքանակը բաղկացած կլինի 200 զինծառայողներից, Ընդ որում՝ ավագ սպաների թվից գործող զինծառայողները կնշանակվեն բրիգադի, գումարտակների հրամանատարների պաշտոններում, իսկ 15 պաշտոնաթող սպաները կկատարեն հրահանգիչների առաջադրանքները:
• Թայվանական Jong Shyn Shipbuilding Co. նավաշինական ընկերությունը շահել է պաշտպանության նախարարության մրցույթը՝ մինչև 2026թ. հոկտեմբեր ռազմածովային ուժերին 295 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երկու հատ 2000 տոննա կշռող թեթև ֆրեգատների նախատիպերի կառուցման և մատակարարման համար՝ մեկը հակաօդային պաշտպանության, մյուսը՝ հականավային պաշտպանության համար։
• Չինաստանի զինված ուժերը ս. թ. մայիսի 2-ին ակտիվորեն գործել են Թայվանի շրջանում, ինչն ըստ էության, Պեկինի արձագանքն է Թայվան ժամանած ամերիկյան պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած խոշոր պատվիրակության այցին։
• Ճապոնիան Միյակո կղզում կտեղակայի ամերիկյան MIM-104f (PAC-3) Patriot հրթիռները։
• Ալժիրի զինված ուժերում նկատվել է Չինաստանի կողմից մատակարարված CHL-906 ռադիոէլեկտրոնային պայքարի երեք շարժական համակարգ:
• Չինական «Global Times» պարբերականը գրել է, որ ճապոնացիների կողմից PAC-3 հրթիռների տեղակայումը Միյակո կղզում Թայվանի հարցին միջամտելու հերթական փորձն է։
• Չինաստանը Լաոսի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում։
• Չինաստանը կարող է ռազմաբազա ստեղծել Պակիստանյան Գվադարայում։ Չինաստանի համար Պակիստանը և նրա ելքը դեպի Արաբական ծով առանցքային են Մալակկայի նեղուցի ծովային շրջափակման դեպքում:
• Չինացի գեներալը զինվորականներին կոչ է արել պատրաստվել «հիբրիդային» ժամանակակից պատերազմին։

Ռուսաստան

• ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել հատուկ ռազմական գործողության մասնակիցների անվճար վերապատրաստման և գործատուների համար համապատասխան սուբսիդիաների մասին:
• Բրյանսկի շրջանում նոր դիվերսիա է կանխվել երկաթուղային գծերում։ Բրյանսկի շրջանում անհայտ անձինք պայթեցրել են երկաթուղային հատվածը, ինչի հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել գծերից և շրջվել են։
• Առնվազն 5 ԱԹՍ-ներ մայիսի 3-ին հարձակվել են Բրյանսկի շրջանի ռազմական օդանավակայանի վրա։ Երկու ԱԹՍ վթարվել են, երկուսը պայթել են օբյեկտի տարածքում, ևս մեկը չի հայտնաբերվել։ Պատճառվել է աննշան վնաս:
• Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով մայիսի 3-ին կանխվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձը մոսկովյան Կրեմլի վրա:
• Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արգելվում է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:
• Այսօրվա ահաբեկչությունից հետո (ԱԹՍ-ի հարձակումը Կրեմլի վրա) ոչ մի տարբերակ չի մնացել, քան Զելենսկու ֆիզիկական վերացումը: Նա պետք չէ անգամ անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման համար։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
• Ռուս մասնագետները հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում մշակել և արդեն փորձարկել են FPV անօդաչու թռչող սարք, որը կարող է կրել և կրակել PG – 7VL կամ այլ համադրելի զինամթերք։ Մշակողի կարծիքով՝ ԱԹՍ-ների հիմնական խնդիրը մարտավարական խորության վրա հակառակորդի լոգիստիկայի խախտումն է։
• Կուրգանի մեքենաշինական գործարանը զգալիորեն ավելացրել է BMP-3 հետևակի մարտական մեքենաների արտադրությունը: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելի շատ զրահամեքենաներ են փոխանցվել զորքերին, քան ամբողջ 2019 թվականին։
• «Панцирь-С1» զենիթահրթիռային-թնդանոթային համալիրը ցույց է տվել ուկրաինական բանակի սպառազինության մեջ գտնվող ամերիկյան HIMARS հրթիռային համալիրների որսման 100% արդյունավետություն։ Համալիրի մշակողների խոսքով՝ «Панцирь-С1»-ը 12 հրթիռներով լի զինամթերքով հատուկ ռազմական գործողության դրվագներից մեկի ընթացքում որսացել է 12 HIMARS հրթիռ։
• 2022թ.-ին T-72B տանկի վրա տեղադրվել են ժամանակակից դինամիկ պաշտպանության մոդուլներ, որոնք արդեն կիրառվում են հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում, ինչն էլ իր հերթին ցույց է տալիս տեխնիկայի և անձնակազմի պաշտպանության բարձր մակարդակը։
• Ռուս զինվորականները թույլ չեն տվել ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբավորման ճեղքումը Կուրսկի շրջանի Տետկինո գյուղի շրջանում:
• ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը։
• Բրյանսկի մարզի երկնքում երկու «Ми-8» ուղղաթիռ է կործանվել։ Ավելի ուշ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը նույնպես կործանվել է Բրյանսկի շրջանում։
• 5 միավոր զինտեխնիկա է վնասվել Բրյանսկի շրջանի պահեստային բազայում ԱԹՍ-ից արձակված պայթուցիկի հետևանքով:
• Ռուսական Սու-27 կործանիչը մայիսի 16-ին օդ է բարձրացվել Բալթիկայի վրայով ՆԱՏՕ-ի պարեկային զույգ ինքնաթիռների՝ ֆրանսիական Breguet Atlantic-ի և գերմանական P3 Orion-ի ուղեկցման համար:
• Մայիսի 16-ին գնդակոծվել է Ուկրաինայի հետ սահմանակից Բրյանսկի շրջանի Բելայա Բերյոզա բնակավայրը։ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծությունն իրականացնում են քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
• Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի ագարակներից մեկը ֆոսֆորային զինամթերքով։
• «Ռոստեխ» ընկերությունն ավարտել է «Птицелов» զենիթահրթիռային համալիրի մշակումը օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները համալրելու համար: Զենիթահրթիռային համալիրը պատրաստված է БМД-4M դեսանտային մարտական մեքենայի շասսիի վրա՝ դեսանտային տարբերակով: Նմանատիպ համակարգ նախկինում ստեղծվել էր BMP-3-ի հիման վրա «Сосна»-ի մարտական մոդուլով:

Թուրքիա

• Թուրքական «KIZILELMA» ռեակտիվ անօդաչու թռչող սարքն առաջին համատեղ թռիչքն է կատարել F-16 կործանիչի հետ: ԹԵՔՆՈՖԵՍՏ փառատոնում անօդաչուն հանդես է եկել որպես ինքնաթիռի առաջնորդող։
• Հինգերորդ սերնդի թուրքական հեռանկարային կործանիչը պաշտոնական անվանում է ստացել՝ KAAN։ Նախատեսվում է, որ այս ինքնաթիռները կփոխարինեն F-16 կործանիչներին և մոտ ապագայում կվաճառվի նաև այլ երկրների։
• Թուրքիան փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ չվերթներ իրականացնող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։
• Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրում գործում են ամերիկյան լրտեսներ լրագրողների անվան տակ: Թուրքական հատուկ ծառայությունները գաղտնալսում են եվրոպացի դիվանագետներին։ Այս մասին բացահայտ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքով՝ ՆԳՆ մասնագետները զրույցը գաղտնալսել են Անկարայում Գերմանիայի դեսպանատնից, որտեղ ընդդիմության ներկայացուցիչների հետ շփվել է Եվրամիության դեսպանը:
• Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի՝ Անկարայի գնած ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներն ուսումնասիրելու խնդրանքը։
• Թուրքական «BAYKAR» ընկերությունը հաջողությամբ փորձարկել է ազգային արտադրության «ÇAKIR» թևավոր հրթիռը։ 270 կգ զանգվածով և 150 կմ հեռահարությամբ արտադրանքի արձակումն իրականացվել է Բայրակտար «AKINCI» ԱԹՍ-ից:
• Թուրքիայում հաջող փորձարկումներ են իրականացվել «GÖZDE» ուղղորդման հավաքածուի վրա, որը 500 ֆունտ կշռող MK-82-ը վերածում է «Ins/GPS և Laser Seeker (LAB)» կառավարվող զինամթերքի: Որպես կրող հանդես է եկել Bayraktar AKINCI ԱԹՍ-ն։ «GÖZDE»-ն ապահովում է բարձր ճշգրտության հարվածներ ֆիքսված և արագընթաց (50-120 կմ/ժ) թիրախների ուղղությամբ:
• Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Էրդողանը ստանում է ընտրողների ձայների 49,51%-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88%: Հաղթողը կորոշվի քվեարկության երկրորդ փուլում՝ մայիսի 28-ին:

Հնդկաստան

• Հնդկաստանում նշել են զրահատանկային զորքերի ստեղծման 80-ամյակը։
• Ջամու և Քաշմիր նահանգում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 5 հնդիկ զինվորական, ևս 3-ը ՝ վիրավորվել:
• Հնդկաստանը անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Պակիստանի հետ սահմանին վերահսկողություն իրականացնելու համար։ Պակիստանում անկարգություններ են տեղի ունենում, մասնավորապես զինվորականները լքել են իրենց բազաները:
• «Business-Standard» պարբերականը գրել է, որ Հնդկաստանը և Ռուսաստանը կապող «Հյուսիս-Հարավ» 7200 կմ երկարությամբ միջազգային տրանսպորտային միջանցքը երկար տարիներ դանդաղ իրացումից հետո արագ կենդանանում է: Հաջորդ ամիս Կազանում (Ռուսաստան) կայանալիք միջազգային տնտեսական համաժողովում կստորագրվեն բազմաթիվ նոր համաձայնագրեր, որոնք կվերացնեն առկա խոչընդոտները։
• Չանգի (Սինգապուր) ռազմածովային բազայում մայիսի 2-ին տեղի է ունեցել ASEAN-Հնդկաստան (Աիմե-23) առաջին ծովային զորավարժությունների բացումը: ASEAN-ը ներառում է Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանմարը, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը և Վիետնամը: Զորավարժությունների նավահանգստային փուլը տեղի է ունեցել Չանգի ռազմածովային բազայում մայիսի 2-4-ը (այցեր նավերի տախտակամածներ, փոխանակումներ), իսկ ծովային փուլը՝ մայիսի 7-8-ը Հարավչինական ծովում (ծովում առաջադրանքների համակարգում և գործնական մշակում):

Իրաք

• Իրաքը տեղեկացրել է Թուրքիային Քրդստանից նավթի արտահանումը վերսկսելու մտադրության մասին, ինչը կարող է համաշխարհային շուկաներ վերադարձնել օրական 475 հազար բարել նավթ։
• Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել նավթագազային հանքավայրերի համատեղ մշակման մասին: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև նավթի և գազի հանքավայրերի համատեղ մշակում:
• Իրաքը և Սաուդյան Արաբիան որոշել են բարձրացնել նավթի գները եվրոպական տարածաշրջանի գնորդների համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
• Եգիպտոսն ու Իրանը մտադիր են Իրաքի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։ Բանակցությունները կսկսվեն հաջորդ ամիս Կահիրեում։

Սիրիա

• Թուրքական հատուկ ծառայությունները գործողություն են իրականացրել Սիրիայի տարածքում, որի արդյունքում ոչնչացվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդը։ Նախորդ «խալիֆը» ոչնչացվել էր ամերիկացիների կողմից անցյալ տարվա հոկտեմբերին։
• Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները մայիսի 2-ին մի շարք հարվածներ են հասցրել սիրիական Հալեպի թիրախներին, այդ թվում՝ օդանավակայանին: Նախնական տեղեկություններով ՝ շարքից հանվել է թռիչքուղին։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Հալեպում վերջերս տեղի ունեցած հարձակման նպատակը Հալեպի օդանավակայանում Իրանի կողմից ՀՕՊ համակարգերի մատակարարումն էր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանն ավելացրել է զենիթահրթիռային համալիրների տեղափոխումը Սիրիա:
• Օմանում կայացել են բանակցություններ ԱՄՆ-ի և Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչների միջև:
• Սիրիան պաշտոնապես կվերադառնա Արաբական պետությունների Լիգա։ Արաբական պետությունների լիգան հավանություն է տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն։ Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին դադարեցվել էր 2011 թվականին երկրում զինված հակամարտության պատճառով:
• Հորդանանի ռազմաօդային ուժերի կործանիչները մայիսի 8-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին, որտեղ տեղակայվել են կապտագոնի (նոր տեսակի թմրանյութ) արտադրության և պահպանման օբյեկտներ, թմրանյութ, որը մաքսանենգ ճանապարհով հասնում էր Հորդանան և Մերձավոր Արևելքի երկրներ: Անկախ հետազոտողների տվյալներով՝ կապտագոնը մեծ ծավալներով արտադրվում է Սիրիայում։

Իսրայել

• Իսրայելցի ուժայինները գործողություն են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Հեբրոնում: Պաղեստինյան տարածքներում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանտում մահացել է տեղի խմբավորման առաջնորդներից մեկը:
• Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Գազայի հատվածի տարածքից արձակվել է 22 հրթիռ, 4-ը որսացել են օդում, 16-ը ընկել են բաց տարածքում: Կան մի քանի տուժածներ: Գնդակոծության պատասխանատվությունը ստանձնել են պաղեստինյան խմբավորումները։
• «Երկաթե գմբեթ» զենիթահրթիռային համալիրը չի կարողացել որսալ վեց հրթիռներից երկուսը, որոնք Գազայից գնդակոծության ժամանակ սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի հարավային շրջանների համար: Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է այն պատճառները, թե ինչու է «գմբեթը» երկու հրթիռ որսացել։
• Իսրայելի ռազմաօդային ուժերն այս րոպեներին հարվածներ են հասցնում Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռների արձակմանը:
• Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին։ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումները շարունակվել են մայիսի 3-ին։
• Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները պատասխան հարվածներ են հասցնել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին։
• Իսրայելական բանակի տեղեկատվության համաձայն, մայիսի 4-ի ողջ օրվա ընթացքում Գազայի հատվածի տարածքում արձակվել է 104 հրթիռ և ականանետային արկ: 24-ը որսացել են «երկաթե գմբեթով», 48-ը վայրէջք են կատարել բաց տեղանքում, 14-ը ընկել են անկլավի տարածքում, 11-ը՝ ծովում, 7-ի անկման վայրերն անհայտ են:
• Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները մայիսի 9-ին Գազայի հատվածում խոցել են պաղեստինյան խմբավորումների առնվազն 10 օբյեկտ: Ոչնչացվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման երեք առաջնորդ։ Հաղորդվում է նաև նրանց ընտանիքի անդամների մահվան մասին։ Իսրայելի տարածքում մարտական պատրաստության ռեժիմ է հայտարարվել Գազայի սահմանից 40 կմ խորության վրա: Սպասվում է պատասխան հրետակոծություն խմբավորումների կողմից։
• Մայիսի 13-ին Գազայի հատվածից Իսրայելի հարավում զանգվածային հրթիռակոծություն է տեղի ունեցել։
• Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է իրականացնել «Նետ ու վահան» գործողությունը: Ի պատասխան՝ Գազայի տարածքից հրթիռներ են բաց թողնում, որոնց թիվն արդեն մոտենում է 1000-ին։ Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 13-ին մի քանի ժամվա ընթացքում մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» միանգամից վեց հրամանատարական կենտրոնների ուղղությամբ: Ավելի ուշ Իսրայելի և Գազայի խմբավորումների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 22:00-ից հրադադար հաստատելու մասին: Ի դեպ, Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակումներ են տեղի ունեցել երեկոյան՝ հայտարարված հրադադարից րոպեներ առաջ։ Հրադադարից հետո էլ Իսրայելի հարավում Հրթիռային տագնապ է հնչել։ Ոչ մի հրադադար էլ չկա։
• Իսրայելի կողմից Եգիպտոսին պաշտոնական շնորհակալությունից հետո ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության կապակցությամբ, Գազայում պաղեստինյան խմբավորումները կրկին հրթիռային հարված են հասցրել Իսրայելի տարածքին, որին հետևել է ռազմական պատասխան։ Ոչնչացվել են մի քանի արձակիչներ։ ՑԱԽԱԼ-ի թիկունքի հրամանատարությունը վերացրել է տեղաշարժի սահմանափակումները սահմանամերձ տարածքների համար։ Մինչ լռությունը:
• Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է «Նետ ու վահան» գործողության ավարտի մասին: «Իսլամական ջիհադի» ողջ վերնախավը ոչնչացվել է, հասել ենք մեր նպատակին»,- նշել է Նեթանյահուն։

ՆԱՏՕ

• Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Օդեսայի օդանավակայանում հարվածի հետևանքով ոչնչացվել է ՆԱՏՕ-ի բեռը ուկրաինական բանակի համար:
• Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնավոր զրույցներում պաշտոնյաներին հայտնել է, որ Կանադան երբեք չի հասնի դաշինքի պաշտպանական ծախսերի թիրախին՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:
• Պորտուգալիայի ռազմաօդային ուժերի Ֆ-16 կործանիչներն ուղեկցում են ռուսական ИЛ-20м ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռին՝ Բալթիկայի վրայով СУ-27 ինքնաթիռների ուղեկցությամբ: Ապրիլի 1-ից Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության շրջանակներում գործող պորտուգալացիները առնվազն 20 անգամ բարձրացել են ռուսական ինքնաթիռները «որսալու» համար:
• ՆԱՏՕ-ի հրամանատարությունը բարձրացրել է իր ռազմաօդային ուժերի մարտական պատրաստության մակարդակը Սև ծովի շրջանում՝ տարածաշրջանում ռուսական ավիացիայի գործողությունների պատճառով:
• ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչները տեղափոխվել են Տալլինի մոտակայքում գտնվող Էմարի ավիաբազա՝ «ռուսական սպառնալիքը զսպելու համար»։ Մայիսի 9-ից սկսած բարձրացվել է նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի մարտական պատրաստության աստիճանը նաև ռուսական ավիացիայի ակտիվության պատճառով:
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության քննարկումը հնարավոր է միայն Կիևի հաղթանակից հետո: Իսկ եթե հաղթի Մոսկվան, ուրեմն քննարկելու բան չկա, նշել է Ստոլտենբերգը։
• ՆԱՏՕ-ն աշխատում է Տոկիոյում կապի գրասենյակ ստեղծելու ուղղությամբ։ Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման համատեղ խումբ ստեղծելու մասին:

ՀԱՊԿ

• ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում կմասնակցի «ՄԻԼԵՔՍ-2023» սպառազինության և ռազմական տեխնիկայի 11-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։ «ՄԻԼԵՔՍ-2023» ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀԱՊԿ ձևաչափով մի շարք միջոցառումների անցկացում: Մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՀՄՀ) ազգային մասերի և ՀԱՊԿ ՌՀՄՀ կից գործարար խորհրդի ղեկավարների և անդամների արտագնա համատեղ նիստը, իսկ մայիսի 19-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի նիստը՝ գովազդային-ցուցահանդեսային գործունեության հարցերով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով