վերլուծական

Նիկոլները քչանում են, Ռոբերտները նրանցից 41 անգամով ավելին են

Լրատվամիջոցներում շրջանառության մեջ են հայտնվել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալներն, ըստ որի 2017 թվականին Նիկոլ անունը նորածիններին տրվել էր միայն 3 անգամ: 2018-ի հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, նորածին երեխաներին Նիկոլ անվանելու դեպքերն աճել էին, և այդ անունը մոտ քառակի անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017-ի ընթացքում: 2018-ի… Կարդալ »

Հարցազրույց երանության աշխարհից. Հրաչյա Հակոբյանը ջանում է պահել թավիշի պատիվը, բայց…

Այսօր իրադարձություններով բավականին հագեցած օր էր: Բոլորը սպասում էին Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին տեղեկությունների, թեժ քննարկումներ էին ծավալվում Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի շուրջ, Կառավարությունը նիստի ժամանակ քննարկում էր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց իրավունքները և այլն: Միայն մեկ մարդ Հայաստանի Հանրապետությունում, կարծես, բացարձակ կտրված լիներ իրականությունից և պատրանքներով պարուրված հարցազրույց էր տալիս իշխանական բարձրախոսի դեր ստանձնած 1in.am-ին:… Կարդալ »

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը սուտ է ու խաբուսիկ, 8 ամսվա աշխատանքներն անցան ապարդյուն

Հունվարի 28-ին ականատես եղանք մի զավեշտալի տեսարանի: Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Այստեղ պետք է հիշեցնենք, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, նույն Անդրանիկ Քոչարյանը, որը մասնագիտությամբ լինելով կիբերնետիկ-ճարտարագետ, հանգամանքների բերումով չգիտես ինչու 1991-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,… Կարդալ »

Ո՞րն էր իրականացված «Захват» օպերացիայի իմմմմաստը

Հայաստանի հասարակության քաղաքականապես ակտիվ մասը փորձում է հասկանալ իրականացված «Захват» օպերացիայի իմմմմաստը: Այ դուք ծիծաղում եք, բայց եթե ավելի լուրջ դիտարկենք այդ անհեթեթ իրադարձությունների շղթան, կհասկանանք, որ այն բացարձակ անիմաստ է: Հիշեցնենք, որ  ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու և թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել 4 հայտնի հանրային ֆիգուրներ: Իրականում բերման էին  ենթարկել 6 հոգու,… Կարդալ »

Գրոհում է կոկորդիլոսների մասնագետը

Այսօր համացանցից տեղեկացանք, որ 4 տարի առաջ Արարատի մարզում շրջելիս Նիկոլ Փաշինյանը մարդասպանություն է կանխել: Եվ ում սպանությունը. ոչ ավել, աչ պակաս՝ այդ ժամանակ երկրի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանի: Իհարկե, երեկվա գրիչ-շոուի ֆոնին սա այդքան էլ ուշագրավ նորություն չէր: Սակայն եթե ավելի լուրջ մոտենաք, ապա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած այս պատմությունը… Կարդալ »

Մի գրիչի պատմություն

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ « Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք», ակամա մտածում ես, որ մի բան ունի թաքստոցում պահած, եթե այդքան վստահ է գրում… Սակայն այդ էմոցիոնալ… Կարդալ »

Այսօր Հրայր Թովմասյանը իր կեցվածքով խորհրդանշում է Օրենքը՝ իր ողջ խստությամբ և արդարությամբ

Հրայր Թովմասյանը հանգիստ կարող է հավակնել երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնին: Այսօր այս գաղափարը միաժամանակ ծագեց տարբեր մարդկանց գլուխներում: Սա հենց այն երորդ տարբերակն է, որի մասին մենք բազմիցս գրել ենք: Շուրջ երկու տարի մեր երկիրը ընկղմված է ատելության, վիրավորանքների և անհանդուրժողականության անհատակ օվկյանոսի մեջ: Տպավորություն է, թե իշխանական օղակը և սովորական քաղաքացիներն ապրում են տարբեր… Կարդալ »

Մենք մերին տեր չկանգնելով և ավիրելով՝ օրենքներ ենք հորինում, որպեսզի մեր դաշտը վարձով տանք ուրիշին, մեր գիտաշատողներին էլ սարքենք օտարի հպատակ

  Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանը տիեզերագիտական կենտրոն էր: Օրգովի ռադիոօպտիկական և Բյուրականի օպտիկական ասղադիտակներն աշխատում էին մեծ թափով, համարվում էին ողջ աշխարհում գերժամանակակից, բայց նաև աճում ու զարգանում էին, ստեղծվում էին նորանոր կադրեր: Սակայն Հայաստանի անկախացումից անմիջապես հետո տվյալ գործառույթներն ավարտվեցին: Գիտության տվյալ ճյուղերը համարվեցին անպետք և անիմաստ և նույնիսկ հետամնաց, այն աստիճանի, որ… Կարդալ »

Ոչ թե սևերի և սպիտակների բաժանում է պետք, այլ գործող և կայացած էթիկայի հանձնաժողով

Փորձագիտական եզրակացությունները ցույց են տալիս, որ ողջ աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում նվազում է խորհրդարանների հանդեպ հանրության վստահությունը: Պատճառները բազմաթիվ են՝ ժողովրդավարության պակաս, արժեհամակարգերի փոփոխություն, հասարակության միջին և ցածր խավերում կրթվածության մեծացում, որի արդյունքում բանիմաց և գիտակից հասարակությունն այլևս չի հանդուրժում, չի հավատում և ապավինում չինովնիկներին: Բացառություն են կազմում ընդամենը 1-2 երկիր, որոնցից ոչ մեկը բնական… Կարդալ »

Ֆերմերների արդարացի դժգոհությունը կամ ո՞Վ պիտի պատասխան տա այս ամենի համար

Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են կազմակերպում մսավաճառներն ու անասնաբույծները: Առաջին հայացքից կարելի է մտածել, թե խնդիրը արհեստականորեն է ուրճացվում: Հնչեցվեցին նույնիսկ անհեթեթ մեղադրանքներ, թե իբր ԳՈՒՄ-ի շուկայի տերերն են մսավաճառներին ոտքի հանել հակահեղափոխական ուժերի պատվերով: Մեր իրականությունը, ցավոք, արդեն ընտելացրել է մեզ այդ կարգի անհիմն, բայց լավ փիառ ապահովող լալահառաչ… Կարդալ »