Այսօր Հրայր Թովմասյանը իր կեցվածքով խորհրդանշում է Օրենքը՝ իր ողջ խստությամբ և արդարությամբ

Հրայր Թովմասյանը հանգիստ կարող է հավակնել երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնին: Այսօր այս գաղափարը միաժամանակ ծագեց տարբեր մարդկանց գլուխներում: Սա հենց այն երորդ տարբերակն է, որի մասին մենք բազմիցս գրել ենք:

Շուրջ երկու տարի մեր երկիրը ընկղմված է ատելության, վիրավորանքների և անհանդուրժողականության անհատակ օվկյանոսի մեջ: Տպավորություն է, թե իշխանական օղակը և սովորական քաղաքացիներն ապրում են տարբեր իրականություններում: Նրանք՝ անբարոյական չափերի հասնող պարգևավճարների, աննախադեպ տնտեսական աճի, աստղաբաշխական ՀՆԱ-ի, 90 տոկոսով ավելացած ներգաղթի, 50 000 նոր աշխատատեղերի և ինչու ոչ, նաև սիրո և հանդուրժողականության աշխարհում: Իսկ բոլոր մնացածը՝ աննախադեպ գնաճի, վախի, աշխատատեղերի կրճատումների, արտագաղթի, ընդհանուր կենսամակարդակի նվազման և աննախադեպ ատելության մթնոլորտ պայմաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ շուրջ երկու տարի իշխանությունը զավթած և այն ամեն գնով պահելու ու վերարտադրվելու ցանկությամ բպարուրված իշխանությունը, պետական քարոզչամեքենայի ռեսուրսները գործի է դնում մեզ համոզելու համար, որ եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, ապա կվերադառնա Սերժ Սարգսյանը կամ Ռեբորտ Քոչարյանը: Դրանով իշխանության և անսպառ ֆինանսական աղբյուրների քաղցրությունը զգացած իշխող քաղաքական ուժը փորձում է լուծել մի քանի խնդիր:

Առաջինը՝ պահել ընտրազանգվածը վախի մեջ, համոզելով, որ իրենք եթե հեռանան, ապա իշխանւթյունը անխուսափելիորեն կվերցնեն այն մարդիկ, ում իրենք մերժել են 2018 թվականին, այդպիսով զրկելով մեզ այլընտրանքից:

Երկրորդը՝ սնուցել և ծաղկացնել նախկինների մասին բոլոր այն միֆերը, որոնք իրենք հորինեցին և կերակրեցին ընտրազանգվածին, իրենց «պայքարը» և կեղծ օրակարգը արդարացնելու համար: Հետզհետե ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ երբ հանկարծ հաջողվում էր իշխանական ուժերին սատարող որևէ մեկի հետ ունենալ իրական քաղաքակիրթ դիսկուսիա, ապա այն հանգում էր մեկ հարցի՝ լավ, բա եթե ոչ հեղափոխականների առաջնորդը, ապա ո՞վ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ում կարող ենք տեսնել երկրի ղեկավարի դերում:

Քաղաքական այլընտրանքի ձևավորումը տևական և բարդ գործընթաց է: Շուրջ երկու տարի այլընտրանքի հարցը կախված էր օդում: Եվ ահա այսօր ձևավորվեց այն միտքը, որը արտահայտեցին միաժամանակ մի քանի լուրջ քաղաքական գործիչներ: Այո, Հրայր Թովմասյանը իր դեմ ուղղված այս համակարգված գրոհի ժամանակ ցուցաբերեց այնպիսի որակներ, թե որպես մարդ և թե որպես պրոֆեսիոնալ, որ արդարացիորեն դարձավ այն խորհրդանիշը, որը իրավմամբ կարող է այսօր իր շուրջը միավորել ընդդիմադիր դաշտը և առաջնորդել այն: Միգուցե ոմանք կասեն, որ Հրայր Թովմասյանը խորհրդանշում է հենց այն առեղծվածային «նախկիններին», որոնց ժողովուրդը՝ ընկնելով քաղտեխնոլոգիաների կիրրառմամբ իրականացված պրոյեկտի արդյունքում ստեղծված էյֆորիկ վիչակի մեջ, մերժել է երկու տարի առաջ:

Սակայն դա այդպես չէ:

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանը, լինելով մեր նոր Սահմանադրության համահեղինակներից մեկը և հանգրվանելով Սահմանադրական դատարանում, խորհրդանշում է Օրենքը՝ իր ողջ խստությամբ և արդարությամբ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով