Գրոհում է կոկորդիլոսների մասնագետը

Այսօր համացանցից տեղեկացանք, որ 4 տարի առաջ Արարատի մարզում շրջելիս Նիկոլ Փաշինյանը մարդասպանություն է կանխել: Եվ ում սպանությունը. ոչ ավել, աչ պակաս՝ այդ ժամանակ երկրի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանի:

Իհարկե, երեկվա գրիչ-շոուի ֆոնին սա այդքան էլ ուշագրավ նորություն չէր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն եթե ավելի լուրջ մոտենաք, ապա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած այս պատմությունը առնվազն հարցեր է առաջացնում: Ինչպես պիտի հանրությունը և իրավապահ մարմինները վերաբերվեն այս գրառմանը:

Արդյո՞ք դա հաղորդում էր բռնության կոչերի մասին: Եթե այո, ապա ինչու չկա իրավապահ մարմինների արձագանքը: Ավելին, ինչո՞ւ 4 տարի առաջ Գարիկ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձիք, ովքեր ներկա են եղել մարզու շրջելու գործընթացին, չեն հայտնել իրավապահ մարմիններին այդպիսի սպառնալիքների մասին:

Արդյո՞ք սպառնալիքի մասին իմանալն ու դրա մասին իրավապահ մարմիններին հաղորդում չտալը հանցանք չէ: Իր երեկվա հետ-գրչային ուղիղ եթերում վարչապետի պաշտոնում տաքուկ տեղավորված նախկին վատ լրագրողը բոցաշունչ հայտարարել է, որ նա սկզբունքային մարդ է և անպատասխան հարցեր պիտի չմնան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համատեքստում ինչպե՞ս պիտի հասկանանք այսքան անպատասխան հարցեր առաջացնող Արարատի մարզպետի այս գրառումը: Ի գիտություն ընդունելով վարչապետի երեկվա ուղիղ եթերում հնչեցված ուղերձը Արարատի մարզպետը պետք է առնվազն քայլեր ձեռնարկի 4 տարի առաջ սպառնալիք հնչեցրած անձանց մասին իրավապահ մարմիններին հաղորդում տալու ուղղությամբ:

Եվ ոչ միայն նա, այլ նույն վարչապետը, ով ինքնամոռաց լայվ էր մտել և գովազդում էր իր աննախադեպ սկզբունքայնությունը, պիտի հետամուտ լինի այդպիսի սպառնալիքներ հնչեցրած անձանց իրավական գնահատական տալու համար: Այլապես պիտի փաստենք, որ Արարատի մարզպետը ստում է: Նշենք, որ եթե չկայացած կոկորդիլոսաբույծ Գարիկ Սարգսյանը այդ գրառմամբ նպատակ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանին որպես փրկիչ և հավասարակշռված ողջամիտ մարդ ներկայացնել, ապա նա միանշանակ ձախողվել է:

Անհեթեթ այս պատմությունը հրպարակելով, որն, ի դեպ, ոչ ոգու կողմից հաստատված չէ, նա միայն ծաղրի առարկա է դարձել: Իսկ Փաշինյանի ողջամիտությունն ու հավասարակշռվածությունը արդեն այնքան վարկաբեկված են, որ Գարիկ Սարգսյանը հաստատ չունի այն կվալիֆիկացիան, որպեսզի կարողանա վերականգնի իր վերադասի վարկանիշը:

Պարոն Փաշինյան, հաջորդ անգամ ձեր գոյություն չունեցող որակները գովազդելու համար այլ քաշային կատեգորիայի մարդ ընտրեք, որ գոնե իրական թվա:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով