Մի գրիչի պատմություն

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ « Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք», ակամա մտածում ես, որ մի բան ունի թաքստոցում պահած, եթե այդքան վստահ է գրում… Սակայն այդ էմոցիոնալ գրառմանը հետևեց Կապանում մնալու մասին գրառումը, իսկ այնուհետև Արման Բաբաջանյանը հապճեպ հանդես եկավ կեղծ լուսանկարներով, որոնց վրա իբրև թե Հրայր Թովմասյանն էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելիս… Այս ամենը արդեն առիթ տվեց մտածելու, որ Փաշինյանը իր անհավասարակշռված արձագանքով ինքն իրեն ծուղակն է գցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջ հանրությունը շունչը պահած սպասում էր առնվազն միջուկային ռումբի պայթյունի: Բայց, քավ լիցի, осечка ստացվեց: Փաշինյանի կողմից ներկայացված իրեղեն պացույցը և դրան կից հրապարակված տեքստը բացի ծիծաղից ոչինչ չի առաջացնում: Գրի՞չ: Իրո՞ք: Անտեղյակների համար նշենք, որ գրիչ նվիրելու ավանդույթը շատ երկար պատմություն ունի և որևէ դեպքում այպանելի համարվել չի կարող: Սակայն եկեք անդրադառնանք բուն տեքստին: Այն, որ Հրայր Թովմասյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտնվել է ձեր կողքին, բոլորովին ոչինչ չի նշանակում:

Այդ հարցով դիմեք կազմակերպիչներին: Նույն հաջողությամբ կարող էր նաև այլ մարդ նստած լինել ձեր կողքը: Դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք Հրայր Թովմասնային հաճելի էր ձեր կողքին նստելը և ստիպված քաղաքակիրթ լինելը: Դուք, պարոն Փաշինյան, լուրջ խնդիրներ ունեք ձեզ շրջապատող աշխարհի ընկալման առումով: Քաղաքավարությունը որպես քծնանք ընկալելը առնվազն խոսում է ձեր տիեզերական չափերի հասնող ինքնահավանության և դրանից բխող եսակենտրոնության մասին: Այդպիսի էգոցենտրիզնը զրկում է ձեզ իրականությունը ադեկվատ գնահատելու ունակությունից: Հրայր Թովմասյանը որպես դաստիարակություն ստացած և մեծ փորձ ունեցող մարդ, պարզապես փորձել է պահպանել քաղաքավարության սկզբունքները:

Ի՞նչ իմանար, որ դուք ընդունակ չեք դա նորմալ ընկալել: Թովմասյանը ձեզ առաջարկեց «էլիտար» գրիչը: Դա միայն ձեր ընկալումն է: Վստահաբար Հրայր Թովմասյանի համար դա ուղղակի գրիչ էր, որի կարիքը դուք այդ պահին ունեցել եք: Իսկ ձեր համար՝ էլիտար, հավանաբար այն պատճառով, որ կյանքում տեսած չեք եղել այդպիսի գրիչ: Գիտեք, այն մարդը ով ամեն օր սև ձկնկիթ է ուտում, չի խոսում այդ մասին, նրա համար դա սովորական բան է: Իսկ այն մարդը, ով տարին մեկ անգամ է սև ձկնկիթ տեսնում, դրանից հետո ամբողջ տարին բոլորին պատմում է դրա մասին: Եվ նույնիսկ ձեր կողմից մանիպուլյատիվ նկրտումներով հրապարակված այդ չարաբաստիկ գրչի գնին անդրադարձող գրառումը չի կարող փրկել ձեզ էժանագին գրչակի տիտղոսից: Ի դեպ, այդպես էլ չնշեցիք, թե որքա՞ն արժեր: Դարձյալ միայն բառախաղ, ուրիշ ոչինչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ի՞նչ կգրեք, եթե պարզվի, որ այդ գրիչը Հրայր Թովմասյանը, օրինակ, նվեր է ստացել իր օտարերկրյա գործուղումներից մեկի ժամանակ, երբ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ձեր նման քաղքենի չի եղել, որպեսզի հետաքրքրվի, թե որքան արժե այդ գրիչը: Ուզեցել եք վերադարձնել գրիչը, իսկ Թովմասյանը չի վերցրել և դեռ մի բան էլ խնդրել է ձեզ, որ պահեք գրիչը… Խիստ կասկածելի է, որ Հրայր Թովմասյանը դրսևորի այդպիսի վարքագիծ:

Նեղվում եք, որ արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Ո՞ւր են այդ կադրերը: Մի՞թե որևէ մեկը կասկածում է, որ եթե այդպիսի տեսանյութ եղած լիներ, անմիջապես հասարակությանը կներկայացվեր որպես ջաղջախիչ ապացույց: «Հավատարմության առհավատչյա»: Շատ ծիծաղելի է, որ գրիչը ներկայացնում եք որպես Հրայր Թովմասյանի հավատարմության առարկայական ապացույց: Կրկնվենք՝ գրիչ նվիրելու ավանդույթը, թեև դա այնքան էլ այս միջադեպի մասին չէ, ունի երկար պատմություն և նորմալ է ընկալվում աշխարհի բոլոր երկրներում: Դարձյալ պիտի փաստենք, որ միայն որոշ մարդկանց անառողջ երևակայությունը կարող է այս հանգամանքներում տրված գրիչը համարել քծնանքի կամ շողոքորթության նշան: 2019թ. սուրբծննդյան պատարագին Հրայր Թովմասյանը Աննա Հակոբյանին շնորհակալություն է հայտնել իր դստեր կրթաթոշակի համար: Իսկ դուք դա դարձյալ ընկալել եք որպես քծնանք:

Փաստորեն, ձեր իրականության մեջ շնորհակալությունը քծնանք է: Ստիպված ենք կրկնվել: Հրայր Թովմասյանը, որպես նորմալ դաստիարակություն ստացած մարդ, պարզապես իր երախտագիտությունն է հայտնել իր դստեր կրթաթոշակի համար: Այստեղ հանրությունը կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, թե արդյո՞ք այլ հավասար պայմանների պարագայում Հրայր Թովմասյանի դուստրը չի ստացել այդ կրթաթոշակը Հրայր Թովմասյանին համագործակցության դրդելու նպատակով: «Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում»: Այդ ինչ առեղծվածային մարդ է, ում հղում եք արել վերջերս: Այսպիսի ակնարկները բնավ չեն կարող ապացույց, փաստ կամ հիմք հանդիսանալ որևէ բանի համար: Իր գրառման մեջ Փաշինյանը մի քանի անգամ շեշտում է, որ նա բազմիցս մերժել է Հրայր Թովմասնայի կողմից իր հետ հանդիպելու խնդրանքները… Ավելորդ է մատնանշել, որ ձեր խոսքերը, պարոն Փաշինյան, չեն հանդիսանում օբյեկտիվ, արժանահավատ փաստեր: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի հեշտությամբ եք դուք ստեր արտաբերում և ներկայացնում ձեր ելույթների ժամանակ և գրառումներում, դրանք լոկ խոսքեր են:

Հանրությունը իրավունք ունի չհավատալու ձեր խոսքերին, քանի որ մինչ օրս դուք ընտրազանգվածին տված խոստումներից և ոչ մեկը չեք կատարել: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող նախկին գերագույն գլխավոր խմբագիրը հուսահատ վիճակում է և կախվում է փրփուրներից: Հրայր Թովմասյանի վերջնագրից հետո Փաշինյանը խուճապի մեջ է, հասկանում է, որ իր կողմից ՍԴ-ի դեմ տարվող այս խաչակրաց արշավանքը այսօր առավել քան երբեք հանգեցրել է տրամագծորեն հակառակ արդյունքի: Հրայր Թովմասյանը դարձել է սկզբունքայնության, արհեստավարժության, ազնվության և ժողովրդավարության խորհրդանիշ:

Այսինքն, այնպիսի որակների և գաղափարների խորհրդանիշ, որոնք Փաշինյանը երբեք չի խորհրդանշել և չի էլ կարող խորհրդանշել, որքան էլ ձգտի: Այսօր Սահմանադրական դատարանը իսկապես դարձել է անառիկ ամրոց: Իսկ Փաշինյանի գահի տակ գտնվող խարխուլ հենքը հետզհետե ճահճանում և դառնում է գարշահոտ մի ջրափոս, որի մեջ ի վերջո սուզվելու է այն ծղոտե գահը, որի վրա հանգրվանել է Նիկոլ Փաշինյանը:

Պարոն վարչապետ, այդ գրիչը ամուր պահեք, որպեսզի ոչ հեռու ապագայում ձեր հրաժարականը ստորագրեք:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով