Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը սուտ է ու խաբուսիկ, 8 ամսվա աշխատանքներն անցան ապարդյուն

Հունվարի 28-ին ականատես եղանք մի զավեշտալի տեսարանի: Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Այստեղ պետք է հիշեցնենք, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, նույն Անդրանիկ Քոչարյանը, որը մասնագիտությամբ լինելով կիբերնետիկ-ճարտարագետ, հանգամանքների բերումով չգիտես ինչու 1991-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, համատեղության կարգով 1994-1996թթ.՝ աղետի գոտում եղել է ՀՀՇ-ական կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը: Դրանք այն տարիներն էին, երբ թե՜ նորանկախ հայկական բանակի թիկունքում, թե՜ մոխրից հառնող աղետի գոտում տեղի էին ունենում հսկայական չարաշահումներ, անհետանում էին մարդիկ, պետական գույք և հսկայական գումարներ, կատարվում էին դաժան հանցագործություններ և սպանություններ: Պատերազմի դաշտում առեղծվածային հանգամանքներում մահացան Մոնթե Մելքոնյանի, Աշոտ Բեկորը և մի շարք այլ ոչ ՀՀՇ-ական հրամանատարներ, հանիրավի կալանավորվեցին և բանտ նետվեցին բազմաթիվ դաշնակցական, արաբոյական և ՀԱԲ-ական ազատամարտիկներ: Իսկ Սեյրան Օհանյանը մի անձ է, ով ի սկզբանե կրթված պրոֆեսիոնալ ռազմական գործիչ է և դեռ ԽՍՀՄ տարիներից մի անձ, որը ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է իր անձնվեր ծառայությունը ԼՂՀ պաշտպանության բանակում, այնուհետև Հայաստանում, մինչև իսկ 2016 թվականը։ Նա մասնակցել է Արցախյան ազատամարտի բոլոր ռազմաճակատներում մղվող մարտակագործողություններին, մի քանի անգամ վիրավորվել է, դարձել հաշմանդամ, կորցրել է մի ոտքը, որից բացի իր մարմնի մեջ կրում է բազմաթիվ արկի բեկորներ: ՀՀ պաշտպանության նախարար դարձել է երկար տարիներ ԼՂՀ պաշտպանության նախարար լինելուց և այլ բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո: Հայաստանում նախարար եղել է 2008-2016 թվականներին, որոնք հայոց բանակի համար եղան շրջադարձային: Այդ տարիներին բանակում վերացան մի շարք բացասական բարքեր, կտրուկ քչացան հանցագործությունները, բարելավվեց բարոյահոգեբանական մթնոլորտը, բանակը բարձրացավ նոր մակարդակի:

Եվ այսօր ի՞նչ ենք տեսնում, որ բանակի ողջ պատմության ընթացքում թերևս ամենաապիկար փոխնախարարը այսօր ԱԺ պատգամավոր է, Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար, իսկ բոլոր ժամանակների ամենապրոֆեսիոնալ և ամենանվիրյալ նախարարը, որն իր կյանքն է վտանգել բանակի համար և դարձել հաշմանդամ՝ դարձել է այդ ապիկար նախկին փոխնախարարի հանձնաժողովի հաշվետուն: Հիրավի զավեշտալի իրավիճակ էր: Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո, Սեյրան Օհանյանը ճեպազրույցի մասնակցեց և անկաշկանդ պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես նշելով, որ ինքն անձամբ նման հանդնաժողով չէր կազմի, քանի որ կարիքը չկար և որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ճակատագրական սխալներ չեն եղել, սակայն այսօր նա պարտրաստ է մասնակցել հանձնաժողովի պարզ և ջերմ քննարկումներին, այնինչ նույն հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նրա կողին կանգնած նեղսրտում և ջղաձգվում էր և փորձում հեռացնել լրագրողներին: Այսինքն այսօր Սեյրան Օհանյանը պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը և հոդս է ցնդեցնում այն միֆը, թե իբրև Ապրիլյան պատերազմը «պայմանավորված և ծախված» էր և որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր «հող հանձնել»: Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը ԱԺ-ում ստեղծվել է 2019-ի մայիսի 31-ին, այսինքն մոտ 8 ամիս առաջ: Մեծ աղմուկ բարձրացրած այդ հանձնաժողովն այսօր դատարկ և անիմաստ է դուրս գալիս, և նրանից վախեցողը չկա՜: Թե՜ նախկին ու ներկա չինովնիկները և քաղաքական գործիչները, թե՜ հասարակ քաղաքացիները և ակտիվիստները, շտապում էին կարծիքներ հայտնել, թե հեսա-հեսա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը կբացահյտեն «բանակի թալանչիներին» և պատասխանատվության կենթարկեն այդ անձանց, սակայն այս 8 ամիսների ընթացքում ոչ մի նման դեպք այդպես էլ չբացահայտվեց ոչ մեկ չենթարկվեց պատասխանատվության: Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դարձավ նախկին ապիկար փոխնախարար, այժմյան ապիկար պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից ղեկարվարված հերթական սուտ ու խաբուսիկ կառույց և ապիկար աշխատանքի հանգրվան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով