Ո՞րն էր իրականացված «Захват» օպերացիայի իմմմմաստը

Հայաստանի հասարակության քաղաքականապես ակտիվ մասը փորձում է հասկանալ իրականացված «Захват» օպերացիայի իմմմմաստը: Այ դուք ծիծաղում եք, բայց եթե ավելի լուրջ դիտարկենք այդ անհեթեթ իրադարձությունների շղթան, կհասկանանք, որ այն բացարձակ անիմաստ է:

Հիշեցնենք, որ  ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու և թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել 4 հայտնի հանրային ֆիգուրներ: Իրականում բերման էին  ենթարկել 6 հոգու, բայց մենք կանդրադառնանք նրանցից 4-ին: Առաջին հարցը, որն արդարացիորեն առաջանում է, դա այն է, թե ինչո՞ւ հենց այդ անձինք են այդքան շարժել օրինապահ մարմինների հետաքրքրությունը, որ իրենց բերման ենթարկեցին ասֆալտին փռելով և ձեռնաշղթաներ հագցնելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով, որ նրանցից և ոչ ոք չունի նման հանցանքներ կատարելու որևէ պատմություն, զավեշտալի է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների այդպիսի պահվածքը: Հասկանալի է, որ կասկածանքի տեսակները ընտրված էին հատուկ այնպես, որ հնարավոր լինի ուժ կիրառել նույնիսկ այն դեպքում, եթե մարդը չի դիմադրում: Բայց եթե զենք և զինամթերք էին փնտրում, ապա տարօրինակ է, որ չեն խուզարկվել ոչ կասկածյալների գրասենյակները, ոչ էլ բնակարանները:

Մի՞թե ինչ-որ մեկը այն մտքին էր, որ այդ մարդիկ պետք է այնքան անուղեղ գտնվեն, որ փողոցով քայլելուց զենքը և զինամթերքը իրենց գրպաններում կպահեն: Նույն հարցերը իրավաչափ են նաև թմրամիջոց պահելու կասկածանքով բերման ենթարկվածների պարագայում: Հատկապես ուշագրավ էր այն, որ Վերջին բերման ենթարկվողը՝ Նարեկ Սամսոնյանը, ամբողջ օրը անց է կացրել այն շենքի դիմաց, որտեղ բերման են ենթարկել Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին, սակայն իրեն բերման են ենթարկել ուշ երեկոյան, երբ նա արդեն տուն վերադառնալիս է եղել: Այս գործողությունները հնարավոր չէ որևէ տրամաբանական ձևով բացատրել: Եթե ենթադրենք, որ նշված հանրային գործիչներն արժանացել են այդպիսի էքսկլյուզիվ վերաբերմունքի այն պատճառով, որ ակտիվորեն և արդարացիորեն քննադատում են Նիկոլ Փաշինյանին և իր արբանյակներին, ապա դարձյալ հարցեր են առաջանում:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը շատ մարդիկ են սուր քննադատում, այս տրամաբանությամբ մնացածին նույնպես պետք է նմանատիպ անհեթեթ կասկածանքով բերման ենթարկած լինեին: Բայց ավաղ ունենք այն, ինչ ունենք: Եթե այդ զավեշտալի ներկայացմամբ ռեժիմը ցանկանում էր վախի մթնոլորտ ստեղծել, ապա այն կատարելապես ձախողվել է, քանի որ դժվար է պատկերացնել, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին հնարավոր է վախեցնել այսպիսի ցածրորակ ֆարսով: Այս ամբողջ պատմության մեջ կա միայն երեք հարց, որոնց արժե լրջորեն անդրադառնալ: Առաջինը՝ որտե՞ղ են են մարդու իրավունքների բոլոր այն փսևդո-պաշտպանները, որոնք նախկինում ամեն չնչին առիթով զբաղեցնում էին բոլոր եթերները մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման մասին աղաղակելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե իրենք, ընդօրինակելով գործող իշխանության կողմից ձևավորած արատավոր ավանդույթը, կողմնակալություն են ցուցաբերում և տվյալ դեպքում համարում են, որ բերման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու կարիք չկա, քանի որ իրենք քննադատում են հեղափոխական իշխանությանը: Երկրորդը՝ հատկապես Էրեբունի պլազայում տեղի ունեցած անհաջող ահաբեկչական գործողությունների գլխավոր հերոսի դեպքի վայրից Ոստիկանության պետի ԺՊ-ի մեքենայով պատվով և առանց ձեռնաշղթաների հեռանալու ֆոնին արդյո՞ք արդարացված է եղել ոստիկանների կողմից այդպիսի բիրտ ուժի կիրառումը, հատկապես եթե բերման ենթարկվողները չեն դիմադրում: Երորդը՝ ըստ համացանցում տարածվող լուրերի այսօր խորհրդարանական Իմ քայլը խմբակցությունը փակ քննարկում կունենա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Արման Սարգսյանից կհարցնեն, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչո՞ւ էին որտեղից պատահի բերման ենթարկում Ադեկվադ միաբանության և ՎԵՏՕ նախաձեռնության անդամներին, ապա ազատ արձակում: Սա ուղղակի զավեշտ է:

Մի՞թե ՔՊ-ականները կարծում են, որ ոստիկանապետի ԺՊ-ին զոհասեղանին դնելով որևէ մեկին կհամոզեն, որ նա ինքնագլուխ է գործել:

Իսկ միգուցե՞ Փաշինյանը ցանկանում է գնալ Սահակաշվիլիի ճանապարհով և ցրել ոստիկանությունը, շուտափույթ նորը կազմավորելու հույսով: Եթե այո, ապա դա ոչ մի լավ բան չի խոստանում:

Հիշեցնենք, որ այդ ֆոկուսից հետո Վրաստանում շուրջ կես տարի տիրում էր խայտառակ կրիմինոգեն իրավիճակ: Երբ որ մեր իշխանական և մերձիշխանական օղակները իրենց մեջ ուժ կգտնեն անկեղծորեն և առանց երեսպաշտության պատասխանել այս երկու հարցերին, այդ ժամանակ միգուցե կկարողանանք հույս ունենալ, որ դեռ ամեն ինչ կորած չէ և որ իշխանությունը դեռ վերջնականապես չի կորցրել իր մարդկային կերպարանքը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով