Մոսկվայի եւ Մերձմոսկվայի վրա առավոտյան հարձակմանը մասնակցել է մոտ 25 դրոն, դրանց մեծ մասը խփվել է ՀՕՊ ուժերի կողմից, տեղեկացրել է Baza-ն։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայտնի է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խփվել է 13 դրոն՝ Իստրինսկի շրջանում, Նովայա Մոսկվայում, ինչպես նաեւ Ռուբլյովկայի շրջանում։
Մոսկվայում անօդաչուներն ընկել են բնակելի տների վրա Լենինի պողոտայում եւ Պրոֆսոյուզնայա փողոցում։ Այնտեղ տների բնակիչներին տարհանել են։ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» տեղեկացնում է, որ պատահարների վայրերում կատարվում են պայթուցիկ տեխնիկայի ստուգման աշխատանքներ։