Category Archives: վերլուծական

Մյունխենից առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա պաշտոնական հայտարարություն է: Առաջին հայացքից կարելի է մտածել, որ սա ընդամենը տեղեկատվություն է, սակայն դա այդպես չէ: Շուրջ մեկ տարի առաջ, 2019 թվականի փետրվարի 1-ին վարչպետի աթոռը զբաղենող գերագույն գլխավոր լրագրողը նույնպես… Read More »

ՀԴՄ կտրոն տպելը, ՀԴՄ գնել պահելը պատուհասներ են դարձել փոքր բիզնեսների համար

«Թավշյա» կառավարությունը դեմոնիզացիայի է ենթարկել ՀԴՄ չտվող գործարարներին, նրանց սարքել է բոբո, հանցագործ, գող և ինքն էլ պայքարում է իր հորինած երեքգլխանի այդ վիշապի դեմ: Իրականում մի շարք տնտեսություններ ՀԴՄ-ով չեն հարկ վճարում, այլ վճարում են ֆիքսված հարկեր և ավել կամ պակաս կտրոն տպելը՝ բացարձակապես չի կարող հարկ թաքցնել, կամ չթաքցնել հանդիսանալ: Նրանց համար ՀԴՄ… Read More »

Ագիտպրոպը ոստիկանապետություն է հիմնում, որտեղ ղեկավար կարող է լինել ցանկացած պրոֆհեղափոխական

Նախկին ընդդիմության, այսօրվա իշխանության մի շարք ներկայացուցիչների, Նիկոլ Փաշինյանի և նրան սատարողների կողմից նախկինում բազում անգամներ հնչում էր, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, որ Հայաստանում ոստիկանների թիվը ավելին է պետք եկածից, որ ոստիկանությունը ծառայում է իշխանավորներին ժողովրդից պաշտպանելու համար, ժողովրդի ձայնը ճնշելու համար և որ ոստիկանությունը քաղաքականացված է: Սակայն ի՞նչ ենք տեսնում այսօր: Իրավական ակտերի… Read More »

Փաշինյանը ուզում է մեկ կրարոցով երկու նապաստակ սպանել

Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելը (Հրայր Թովմասյանի գլխավորությամբ) օրվա իշխանության թիվ մեկ խնդիրն է: Դա անտարակուսելի է: Սակայն այս արհեստականորեն ստեղծված ճգնաժամի շուրջ ծավալվող թոհուբոհը, որին, ինչպես հասկանում ենք, հետևելու է համահայկական հանրաքվեն, ունի ևս մեկ գլխավոր շահառու: Եվ դա դարձյալ Նիկոլ Փաշինյանն է: Սահմանադրական դատարանի կազմի փոփոխման հարցի լուծմամբ ՀՀ վարչապետի աթոռին տաքուկ տեղավորված գերագույն… Read More »

Բավական կլինի՞ արդյուք այն, որ մայրաքաղաքի հրապարակում հավաքվի 50000 անձ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «թավշյա հեղափոխությունից» առաջ նույնպես ԱԺ պատգամավոր հանդիսացող միակ գործիչն է, որ հաճախ չէ հանդես գալիս հայտարարություններով: Այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական դատարանի մասին նախագծի քննարկմանը վերաբերվող ԱԺ-ը նիստում նա հանդես եկավ իր ելույթով խոսելով այն մասին, որ հիմա էլ պետք է իշխանափոխություն անենք դատական ոլորտում: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն… Read More »

Փրկենք Պլան «Բ»-ն կամ նպատակը արդարացնում է միջոցները

Երեկվանից բոլորս սպասում էինք, թե ինչ տեղի կունենա այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նախօրեին 37 ՔՊ-ական պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի տխրահռչակ փաթեթի քննարկման ժամանակ: Եվ ահա առավոտյան քննարկումը «տեխնիկական պատճառներով» չեղարկելու պատրվակով հրավիրվեց ԱԺ խորհրդի նոր նիստ: Հավանաբար վեչջին 24 ժամերի ընթացքում բազմաթիվ իրավագետների և սահմանադրագետների կողմից հրապարակված մեկնաբանություններն ի վերջո տեղ են… Read More »

Նապոլեոն Փաշինյան VS Սահմանադրական դատարան. Պլան Բ

Արդեն մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում կրքերը ««Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ» կոչվող փաթեթի շուրջ, որը ՔՊ խմբակցությունը համառորեն փորձում է ներկայացնել ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Այս արտահերթ նիստը ինքնին արդեն զավեշտ էր, քանի որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը,… Read More »

Ռուսական ալիքների սպառնալիքը կամ ինչպե՞ս արդյունավետ փջացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպետք է լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք… Read More »

Նիկոլները քչանում են, Ռոբերտները նրանցից 41 անգամով ավելին են

Լրատվամիջոցներում շրջանառության մեջ են հայտնվել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալներն, ըստ որի 2017 թվականին Նիկոլ անունը նորածիններին տրվել էր միայն 3 անգամ: 2018-ի հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, նորածին երեխաներին Նիկոլ անվանելու դեպքերն աճել էին, և այդ անունը մոտ քառակի անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017-ի ընթացքում: 2018-ի… Read More »

Հարցազրույց երանության աշխարհից. Հրաչյա Հակոբյանը ջանում է պահել թավիշի պատիվը, բայց…

Այսօր իրադարձություններով բավականին հագեցած օր էր: Բոլորը սպասում էին Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին տեղեկությունների, թեժ քննարկումներ էին ծավալվում Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի շուրջ, Կառավարությունը նիստի ժամանակ քննարկում էր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց իրավունքները և այլն: Միայն մեկ մարդ Հայաստանի Հանրապետությունում, կարծես, բացարձակ կտրված լիներ իրականությունից և պատրանքներով պարուրված հարցազրույց էր տալիս իշխանական բարձրախոսի դեր ստանձնած 1in.am-ին:… Read More »