Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունն առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում

 

«Հայաստան»  խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.

«Հայաստան»  խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈւՄԻ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարեւորումն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի  այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման եւս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա եւ ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:

Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով