Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարի կարգադրությամբ, հավաք է տեղի ունեցել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել, ասել են՝ լավ է լինելու, իշխանությունը բնակարաններով ապահովելու է իրեն։ Տեղեկացանք նաև, որ պետական հիմնարկների աշխատողներին ևս ուղիղ ասվել է՝ մասնակցեք՝ ազատվելու եք գործից։ Փարաքարի վարչական ղեկավարի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով