Ալիևը ու՞մ արժանապատվության և տարածքների հաշվին է ցանկանում հայերի հետ խաղաղություն կնքել.Համբարյան

 

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  գրում է

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կտրուկ փոխվել է Բաքվի սուլթանիկի հռետորաբանությունը… Վերջինս վախենում է, որ իր կողմից նսեմացված, նվաստըացված և ծաղրանքի ենթարկով ու իրեն չպատասխանող Նիկոլ Անհողը կարող է կորցնել իշխանությունը, որի պատճառով Ադրբեջանի բազում երազանքներ, որոնք կապված են հենց կապիտուլյանտ հողատու Նիկոլի հետ կարող են ի չիք դառնալ…
Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ…Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպմանը… Ալիևը, որը մինչև հիմա վերջնագրերով և սպառնալիքներով էր խոսում Հայաստանի և հայության հետ, փոխել է հռետորաբանությունը և այսպիսի խաղաղասիրական հայտարարություն անելուց չի մանրամասնում, որ Հայաստանի հետ իր պատկերացրած խաղաղությունը՝ Հայաստանի վերջնական կապիտուլյացաիան է և ծնկել է թուրքերի առաջ… Ալիևը լավ գիտի, որ իր այդ ծրագիրը կարող է իրականցնել միայն Հայաստանում Նիկոլ Անհողի իշխանության օրոք…Որևէ այլ ղեկավարի պարագայում բացառվում է, որ Ալիևն իրեն այսպես լկտի և ցինիկ պահի ու չարժանանա պատասխանի Երևանից…
Ալիևը հայտարարել է,որ ցանկանում է «կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը… »
Հետաքրքիր է՝ ու՞մ տարածքների և արժանապատվության հաշվին է դա լինելու…
Պարզվում է, այդ ամենին հասնելու համար թուրքերին և Նիկոլին խանգարում էին մեր 5000 զինվորները և մեր ԲԱՆԱԿԸ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով