Ես համոզված եմ, որ ադրբեջանցի դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ ՍՊԱՆԵԼ խաղաղ հայ գյուղացուն. Արման  Աբովյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր   Արման  Աբովյանը գրել է.

 

«Ինչպես հայտնում է հայտնի տելեգրամ ալիքը (Mika Badalyan) ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո ձերբակալել են դիպուկահարի, որը երեկ սպանել էր Արցախում հայ գյուղացուն և «ներողություն» հայտնել ամենաբարձր մակարդակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե այս տեղեկությունը ճիշտ է ապա իրականում սա ոչ մի կերպ չի նշանակում,որ ադրբեջանցիները վերջապես որոշել են “մարդ դարնալ” և դադարել հակահայկական քաղաքականությունը, հակառակը…ես համոզված եմ,որ ադրբեջանցի  դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ ՍՊԱՆԵԼ խաղաղ հայ գյուղացուն։

Ուրիշ բան,որ ռուսները հայի սպանությունը չեն համարում «նորմալ» երևույթ, քանզի հեռու են  թուրք֊ադրբեջանական վայրենիների ֆաշիստական գաղափարախոսությունից։

Կարծում եմ,որ ռուսները շատ կոշտ պայմաններ են դրել ադրբեջանցիների առջև և վերջիններս ուղղակի ստիպված են եղել արձագանքել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա մնաց երկու կարևոր հանգամանք պարզվի։

Դիպուկահարին իրականում ձերբակալել՞ են։

Եթե այո՜ ապա արդյոք  պահանջելու է ադրբեջանցիներից հայկական կողմը,որ մարդասպանին հանձնեն Արցախի իշխանություններին։

ՀԳ.Մեկել, երբ՞ են Ադրբեջանի իշխանությունները  ձերբակալելու ԲՈԼՈՐ այն ադրբեջանցիներին,որոնք տանջում,սպանում,խոշտանգումեին հայ գերիներին,կանանց,երեխաներին,տարեցներին և ի վերջո երբ են  ադրբեջանցիները պատրաստվում ռադները քաշել Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով