Հույս ունեմ, որ ՍԴ-ն մոտ օրերս խելամիտ որոշում կընդունի. Ռոբերտ  Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

«Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողը կհրաժարվի պատվաստվել կամ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:

Ամենազավեշտալին այն է, օր օրենքի փոփոխության հիմնավորման մեջ գրված է բացառապես COVID-19-ի վիճակագրությունը:

Այս առերևույթ հակաիրավական օրինագիծը ևս մեկ փաստ է, որը անուղղակի ճնշում է գործադրելու քաղաքացիների վրա պատվաստման հարցով և ծանրաբեռնելու է դատարանները հայցերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. հույս ունեմ, որ ՍԴ-ն մոտ օրերս խելամիտ որոշում կընդունի»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով