Monthly Archives: Սեպտեմբերի 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

    Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված  և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`… Կարդալ ավելին »

Քովիդը քանդված երկրում. Էլինար Վարդանյան

    Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի… Կարդալ ավելին »

Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի… Կարդալ ավելին »

«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. Արմեն Հարությունյան

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին լրագրողներին ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, քննվում է Գալստյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ «Լրիվ տարբեր գործեր են, նախորդ քրեական գործի հետ ընդհանրապես որեւէ կապ… Կարդալ ավելին »

Շատ շուտով, հայ հասարակության իբրև ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ  կկազմակերպվեն «մերձեցման» նպատակով հանդիպումներ.Արման  Աբովյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր   Արման  Աբովյանը գրել է.     «Հաշվի առնելով, որ ադրբեջանցիները ունեն լրջագույն խնդիր` ցույց տալ աշխարհին, որ հայ հասարակությունը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ավելի ճիշտ` լռակյաց ընդունում է խայտառակ պարտությունը, Արցախի օկուպացիան, էթնիկ զտումները և ամենակարևորը` համաձայն է Հայաստանի Հանրապետության փուլային թրքացմանը, այսինքն` ոչնչացմանը, նրանք ձեռնարկելու են հետևյալ քայլերը. Շատ… Կարդալ ավելին »

«Գլորիա» ֆաբիկայի աշխատակիցները վերջին հրաժեշտն են տալիս Բագրատիոն Դարբինյանի դստերը`Դիաննային

  Վանաձորի քաղաքապետ   Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել.Վանաձորի “Գլորիա” կարի ֆաբիկայի մոտ 3000 աշխատակիցները(հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ,վանաձորյան արդյունաբերության առաջատար,մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։ Վանաձորի համայնաքպետարանը,ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին,կիսում… Կարդալ ավելին »

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում  անցկացված  խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարեւորելով ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման դրական ազդեցությունը պետության զարգացման վրա: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով… Կարդալ ավելին »

ՊԵԿ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը

  Համակարգի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կիրականացվի առցանց   Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը կմիացվի ՀՀ… Կարդալ ավելին »

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։ «Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և… Կարդալ ավելին »

Գործարկվելու է Արտիմետ համայնքի շչակը

    Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:Այս մասին  տեղեկացնում է ԱԻՆ-ը: Խնդրում ենք չանհանգստանալ: