Շատ շուտով, հայ հասարակության իբրև ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ  կկազմակերպվեն «մերձեցման» նպատակով հանդիպումներ.Արման  Աբովյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր   Արման  Աբովյանը գրել է.

 

 

«Հաշվի առնելով, որ ադրբեջանցիները ունեն լրջագույն խնդիր` ցույց տալ աշխարհին, որ հայ հասարակությունը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ավելի ճիշտ` լռակյաց ընդունում է խայտառակ պարտությունը, Արցախի օկուպացիան, էթնիկ զտումները և ամենակարևորը` համաձայն է Հայաստանի Հանրապետության փուլային թրքացմանը, այսինքն` ոչնչացմանը, նրանք ձեռնարկելու են հետևյալ քայլերը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ շուտով, հայ հասարակության իբրև ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ  կկազմակերպվեն «մերձեցման» նպատակով հանդիպումներ։

Միանգամից ընդգծեմ, որ հանդիպումները տեղի կունենան նեյտրալ երկներում, օրինակ` Վրաստանում կամ Եվրոպայի երկներից մեկում, որտեղ որպես հայկական հասարակության ներկայացուցիչներ հանդես կգան թուրքամետ և ադրբեջանամետ, դավաճանական օրակարգեր ունեցող հայկական ՀԿ-ներ ու քաղհասարակության հայազգի թուրքասեր «դեմքեր» ։

Այս գործընթացի միակ դրական կողմը այն է լինելու, որ մենք ևս մեկ անգամ կառերեսվենք թուրք-ադրբեջանական գործակալային ցանցի ներկայացուցիչների հետ և հնարավորություն կունենանք անուն-առ-անուն ճանաչել նրանց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրկնեմ, այն մարդիկ կամ ՀԿ-ները, որոնք կհամաձայնվեն թուրքերի և ադրբեջանցիների հետ այս կարգի «մերձեցման» նպատակներով հանդիպումների կամ քննարկումների մասնակցել, իրենք միանշանակ Հայաստանում ադրբեջանական ազդեցության ցանցի ներկայացուցիչներ են։
Սպասենք ու տեսնենք թե, ովքեր են դրանք…»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով