«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. Արմեն Հարությունյան

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին լրագրողներին ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, քննվում է Գալստյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լրիվ տարբեր գործեր են, նախորդ քրեական գործի հետ ընդհանրապես որեւէ կապ չունի։ Ձերբակալման որոշման դեմ բողոք դեռ չենք հասցրել ներկայացնենք, երեկ՝ 22։00-ին տվել են, էսօր 13։00-ին նիստ են նշանակել։ Ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, բայց ռոբոտ չենք»,- նշեց փաստաբանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով