Monthly Archives: Սեպտեմբերի 2021

Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք, 5 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

    Արցախում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 180 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք՝ Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը: Քիչ առաջ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանցից 3-ը… Կարդալ ավելին »

Թալանի մասին խոսող կառավարությունը, թեստավորման անվան տակ, 1 տարվա մեջ 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել. Սարգիս Կարապետյան

  Մի խումբ քաղաքացիներ պարտադիր պատվասման հետ կապված հանդիպում են պահանջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Ժողովրդի անունից խոսող կառավարությանը ուզում ենք ներկայացնել ժողովրդի ձայնը, որը իրենց չի հասնում, քանի որ իրենք միայն ընտրությունների ժամանակ են շփվում ժողովրդի հետ։ Դրանից հետո արդեն մտնում են ոստիկանության լայն շղթաների հետևում, մարդիկ հնարավորություն չունեն իրենց հանդիպելու։ Կան մի… Կարդալ ավելին »

ՊՆ խաղաղապահ ուժերում անցկացվել է պարգևատրման արարողություն

  ՊՆ խաղաղապահ ուժերում սեպտեմբերի 29-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը պարգևներ և կոչումներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության, ինչպես նաև հայոց բանակի անունն այլ երկրներում բարձր պահելու համար։

122 դպրոցի տնօրենը կկալանավորվի․ դատախազության վերաքննիչ բողոքները բավարարվել են

  Բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրական Գոռ  Աբրահամյանը: Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի կաշառք պահանջելու… Կարդալ ավելին »

Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ խորը բնույթի խնդիրների է հանգեցնելու.Տիգրան Աբրահամյան

  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։ Մի կողմից դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։ Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաև տեղեկատվական/քարոզչական դաշտում։… Կարդալ ավելին »

Կորոնա թեստերի գների իջեցումը նմանվեց դիմակների գների պատմությանը.Վահան Բաբայան

  Կորոնա թեստերի գների իջեցումը նմանվեց դիմակների գների պատմությանը:Գրում  է    Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:   Եթե հիշենք ինչ արժեր դիմակը 2020թ գարնանը և այսօր կհասկանանք,որ գործում էր նույն մեխանիզմը`մարդկանց «քերթելու» և թալանելու մոլուծքը,գերշահույթներ ստանալու բաղձալի նպատակը:

Նիկոլականներ, ժեխ ու փթիր, պատրաստվեք Երևանում դիմավորելու Իլհամի ասած թուրքերին ու սպասարկելու նրանց.Գագիկ  Համբարյան

Ալիևը խոսում է Երևան վերադառնալու մասին:Ֆեյսբուքյան  իր  էջում գրում է  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը: Արցախյան վերջին պատերազմի տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է. «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»… Ադրբեջանի բռնապետը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի 75 տոկոսը գրավելուց հետո նրանք չեն բավարարվի միայն Սյունիքի,… Կարդալ ավելին »

Հաստատվել է կորոնավիրուսի 1022 նոր դեպք, 650 առողջացած, մահվան 20 դեպք

  Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650… Կարդալ ավելին »

Թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից. ԱՆ

  Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա… Կարդալ ավելին »