Ալիևը խոսում է Երևան վերադառնալու մասին:Ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Արցախյան վերջին պատերազմի տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է. «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»…
Ադրբեջանի բռնապետը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի 75 տոկոսը գրավելուց հետո նրանք չեն բավարարվի միայն Սյունիքի, Գեղարքունիքի տարածքների գրավելով, հայ-ադրբեջանական սահմանազատումն իրենց ծրագրով իրականացնելով, այլև ցանկանում են վերացնել Հայաստանը…
Իսկ մինչ Ալիևը բացահայտ սպառնում է «խաղաղ» մեթոդներով գրավել Երևանը, Հայաստանի կապիտուլյանտ իշխպանությունները Նիկոլ Անհողի գլխավորությամբ ադրբեջանցիներին բավարարելու նպատակով Արցախ չեն մեկնում, գերիներին վերաբերող ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը համարում են հնարված, Արցախը դիտավորյալ անվանում են «Ղարաբաղ», Հայաստանի պատմական տեղանունները թուրքական անվանումներով են կոչում և այլ թրքամետ քայլեր են կատարում…