Թալանի մասին խոսող կառավարությունը, թեստավորման անվան տակ, 1 տարվա մեջ 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել. Սարգիս Կարապետյան

 

Մի խումբ քաղաքացիներ պարտադիր պատվասման հետ կապված հանդիպում են պահանջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովրդի անունից խոսող կառավարությանը ուզում ենք ներկայացնել ժողովրդի ձայնը, որը իրենց չի հասնում, քանի որ իրենք միայն ընտրությունների ժամանակ են շփվում ժողովրդի հետ։ Դրանից հետո արդեն մտնում են ոստիկանության լայն շղթաների հետևում, մարդիկ հնարավորություն չունեն իրենց հանդիպելու։ Կան մի շարք մարդիկ, որոնք չեն կարողանում գալ այստեղ կանգնել, որովհետև աշխատում են։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։

«Տիկին նախարարը ասում է՝ վիճակը սենց է, վիճակը նենց է։ Հիմա մեզ հուզող հարցերից մեկը այն է, որ երբ կառավարության նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ին միջոցառում կազմակերպել, նա՝ տիկին նախարարը, առարկե՞լ է այդ ամենը։ Այդ միջոցառումից հետո անցել է մեկ շաբաթ ու վարակակիրների թիվը դարձել է 1000 ու ավել։ Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ կառավարության ոչ ճիշտ քայլերի, անպատասխանատու քայլերի շնորհիվ մեզ մոտ եղել է վարակակիրների թվի մեծ աճ։ Մի կողմից ստացվում է, որ կառավարությունը նպաստում է ,որ վարակակիրները շատանան, մյուս կողմից՝ ասում են այլ բան։ Մարզահամերգային համալիրում մեծ միջոցառում է օրերս տեղի ունեցել, մենք ինչքան գիտենք այդ համալիրը պետական գույքի կառավարման տակ է գտնվում, հիմա ինձ հետաքրքրում է՝ ինչ-որ մեկը պատժվել է այնտեղ այդ միջոցառումը կազմակերպվելու համար, թե ոչ։ Որովհետև չեն պաշտպանվել սանիտարական նորմերը։ Այդ քայլերը հենց հակասում են իրենց որոշումներին»,- ասաց Կարապետյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով