Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։

Հ․ Գ․ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով