Փաշինյանի գյուղատնտեսական շոու ծրագիրը՝ վարկանիշի բարձրացման միջոց

Պարզվում է, որ առանց անգլերենի և ռուսերենի իմացության մոշ հնարավոր չէ աճեցնել:«BBC»-ին տված և ըստ էության խայտառակության աստիճանի տապալված հարցազրույցից հետո ՀՀ վարչապետի աթոռին հայտնված տրանզիտային ուղևոր Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականներից հավանաբար հարցրել է, թե ինչպե՞ս անի, որ ցեխի մեջ ընկած իր վարկանիշը բարձրացնի: Տղաներն իրար վրա նայեցին ու ձայնները մեկ արած շեֆին առաջարկեցին հին և ծեծված մեթոդ՝ շքախմբով մեկնել շրջաններ ու ցուցադրական ստուգայցներ անել:

Դե իհարկե ոչ մի նոր բան մտածելու պոտենցիալ չկա, իրական աշխատանք անելու և այդպիսով վարկանիշ բարձրացնելու օրակարգ նույնպես չկա, մնում է Փաշինյանին ծանոթ միակ մեթոդը՝ պոպուլիստական անբովանդակ շոուն, ընդ որում այս դեպքում՝ ուրիշների աշխատանքի հաշվին: Մեծ պարծանքով Փաշինյանը տեսանյութ է ներկայացնում Կամարիսում գործող ջերմոցային տնտեսություն իր այցի մասին: Ինչ խոսք, տեսանյությում ցույց է տրվում մի հրաշք տնտեսություն, որտեղ աճեցնում են մոշ, ազնվամորի և ելակ: Ակնհայտ է, որ այդտեղ կատարված եմ մեծ ներդրումներ և արված է ահռելի աշխատանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ բարիք են ստեղծել, աշխատատեղեր են ստեղծել, զարգացման ծրագրեր են մշակել և իրենց բիզնեսը ոտքի են կանգնեցրել: Ըստ էության Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այս տնտեսության զարգացման հետ ոչ մի կապ չեն ունեցել: Փաշինյանն ուղղակի այսօր որոշել է հերթական անգամ ուրիշի աշխատանքի արդյունքները օգտգործել սեփական փիառը ապահովելու համար: Այստեղ կա ևս մեկ փաստ, որը պետք է նշենք՝ այսպիսի տնտեսությունները Հայաստանի գյուղատնտեսության մեջ շատ փոքր տեսակարար կշիռ ունեն: Դրանք եզակի են:

Փաշինյանն ընտրել է մեկ խոշոր տնտեսություն, որի սեփականատերն ինքնուրույն է ներդրող գտել և ամբողջ աշխատանքը կատարել է ինքնուրույն: Այսօր գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր տնտեսությունները խնդիր ունեն իրենց դաշտը ջրելու և սերմացու գնելու, էլ ուր մնաց հիդրոպոնիկայի համակարգեր տեղադրելու մասին մտածեն: Շատ տնտեսվարողներ նույնիսկ չգիտեն այդպիսի հնարավորությունների մասին, իսկ եթե գիտեն, ապա չունեն ներդրում անելու հնարավորություն: Բոլոր այն ծրագրերը, որոնք իբր առաջարկում է կառվարությունը, ունեն շատ խիստ սահմանափակումներ, և շարքային գյուղացին չի կարող դրանցից օգտվել ինքնուրույն, պետք է միավորվի այլ գյուղատնտեսների հետ, կոլտնտեսություն ստեղծի և նոր կարողանա օգտվել պետական օժանդակության ծրագրերից, այն էլ հարցական է: Այս անորակ շոուն մեզ մատուցված էր, որպեսզի վարչապետի՝ գետնին թավալվող վարկանիշը բարձրանա գոնե ինչ-որ ընկալելի մակարդակի:

Եվ այս ամենն արվում է մեկ մարդու վարկանիշի համար, որը փակել է գյուղատնտեսության նախարարությունը և որի պաշտոնավարման օրոք ըստ էության հասկանալի չէ, թե որ գերատեսչությունն է պատասխանատու գյուղատնտեսության խնդիրները լուծելու համար: Փաշինյանն այն մարդն է, որը հրապարակներում ղժղժում էր այն մասին, որ գյուղացիների վարկային բեռը պետք է թեթևացվի: Իսկ այսօր նա բացարձակ ոչինչ չանելով գյուղատնտեսության համար՝ այցելում է մարզեր և տնտեսությունների կողմից սեփական ուժերով կատարված ահռելի աշխատանքի հաշվին ինքնագովազդվում է: Փաշինյանն իհարկե չկարողացավ իրեն զսպել և դարձյալ գլորվեց իր համար միակ կոմֆորտ զոնա՝ խոսեց կրիմինալ օլիգարխիկ համակարգի մասին, սակայն տեսնելով տնտեսության ղեկավարների կողմից հետաքրքրության բացարձակ բացակայություն՝ կանգ առավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջ այցի ընթացքում Փաշինյանը չէր դադարում ինքն իրեն գովալ: Երբ սեփականատերը պատմում էր այն մասին, որ իրենք որակյալ կադրերի խնդիր ունեն, Փաշինյանն իրեն մեջ էր գցում՝ հիշատակելով, որ մի քանի ամիս առաջ նա ասել է, որ կրթությունն է բարեկեցության գաղտնիքը: Այո, կրթությունն է բարեկեցության գաղտնիքը, սակայն Փաշինյանը մոռանում է, որ իր կողմից նշանակված ԿԳՍՄ նախարարը և ամբողջ կառավարությունը չունեն Հայաստանում կրթությունը բարձր մակարդակի հասցնելու օրակարգ: Արվում է ուղիղ հակառակը:

Փաստենք, որ Փաշինյանն ավաղ չայցելեց այնպիսի համայնքներ, որտեղ կան իրական խնդիրներ: Նրա ծրագիրը այնպես էր կազմված, որպեսզի հնարավոր լինի մաքսիմալ գովազդել Կառավարության ոչինչ չանելու արդյունքում ամբողջովին դեռ չքանդված տնտեսությունը: Եվ այս ամենը ուներ նաև մեկ այլ նպատակ՝ արդարացնել անբարոյական մեծ չափերի հասնող պարգևավճարները, որոնք վճարվում են պետական բյուջեից ոչ մի արդյունք չտվող կառավարությանը: Իհարկե, պետք չէ ակնկալել Փաշինյանից, որ նա ազնիվ կգտնվի և կհիշատակի, որ իր կողմից այդքան գովեստի արժանացող սուբվենցիոն ծրագրերը սկսվել են դեռ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, որ գյուղատնտեսության բարձր տեխնոլոգիաների կիրառումը նորություն չէ և այսօր գոյություն չունեցող Գյուղատնտեսության նախարարության միջոցով ակտիվորեն ներդրվում էր դեռ հինգ տարի առաջ: Այո, Փաշինյանին ցույց տվեցին երկու կառուցվող մանկապարտեզներ և հատուկ շեշտեցին, որ այդ համայնքներում դեռ սովետական ժամանակներից երբեք մանկապարտեզ չի եղել:

Արդարացի լինելու համար նշենք, որ դա, իհարկե, շատ լավ է, բայց մանկապարտեզների և դպրոցների կառուցման ծրագիրի իրականացումը ցանկացած կառավարության պարտականությունն է, և դրանք ներկայացնել հանրությանը որպես ինչ-որ մի արտառոց բան՝ ուղղակի անբարոյականություն է և թոզ փչոցի: Չէ՞ որ մենք չենք ծափահարում, օրինակ, հավաքարարին, երբ նա իր աշխատանքն է կատարում: Ուստի ինչո՞ւ պետք է ծափահարենք իր աշխատանքը քիչ թե շատ կատարող կառավարությանը: Արձանագրենք, որ Փաշինյանի Կառավարությունը երկու տարի շարունակ անում է միայն մեկ բան՝ իներցիայով շարունակվող ուրիշների սկսած լավ գործերը ներկայացնում է որպես սեփական ձեռքբերում՝ առանց հիշատակելու այդ լավ գործերի իրական հեղինակներին: Դա տեսնում ենք ամենուր՝ սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովից և վերջացրած սպառազինության ձեռքբերման պայմանագրերով: Վաղուց ժամանակն է սեփական ծրագրերը գործի դնել: Բայց, ավաղ, արդեն բոլորի համար ակնհայտ է, որ օրվա իշխանությունը տնտեսությունը զարգացնելու ոչ մի օրակարգ չունի: Օրվա իշխանությունն ունի միայն մեկ օրակարգ՝ քանդել բոլոր աշխատող համակարգերը, քողարկելով դա նոր Հայաստան կառուցելու մասին ստերով:

Փաշինյանի ստի կայսրությունը հենց այսպես է կառուցվել և ցանկացած կայսրության նման փլվելու է մեծ շառաչյունով:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով