Կհաջողվի՞ կանխել թուրքական 3–րդ գրոհը.Կորյուն Գրիգորյան

Չնայած մենք վերջին հարյուր տարում չենք պատերազմել Թուրքիայի հետ, բայց պետք է հիշել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են երկու պետությունով, ճիշտ այնպես ինչպես Հայատանն ու Արցախը:

Իսկ Թուրքիան իրականում երբեք չի հրաժարվի իր «մեծ թուրանի» ծրագրից, որի փաստացի միակ խոչընդոտը մենք ենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչև շարունակելը այս միտքը հիշեցնեմ, որ եթե 1998-ին չհեռացվեր ԼՏՊ-ն իր հակահայկական ծրագրերով, ապա 1994 թ.-ի հաղթանակը կփոշիացվեր: Սակայն ժամանակին կանխվեց այս ծրագիրը, որը ստիպեց Թուրքիային գործել իր հին ու փորձված մեթոդներվ’ դավաճանների ձեռքով:

Հիշեցնեմ, որ Նաիրի Հունանյանը պատրաստվել էր Հոկտեմբեր 27-ի ոճրագործությանը հենց Թուրքիայում և այնտեղ հանդիպումներ էր ունեցել բացի առաջին դեմքից հնարավոր գրեթե բոլոր բարձրաստիճան անձանց հետ:

Տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Թուրքիան ակնհայտ հույս ուներ, որ կլինի քաոս և հնարավորություն կստեցծվի նորից իշխանության գալ քիրվսյության կողմնսկիվ ԼՏՊ-ին: Բայց Ռոբերտ Քոչարյանի ճիշտ ու կշռադատված քայլերի շնորհիվ մենք կարողացանք խուսափել այդ սցենարի իրականացումից: Դրան զուգահեռ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ էլ ավելի ամրապնդել Հայ-Ռուսական հարաբերությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիան բայց չհրաժարվեց ոչ իր ծրագրերից ոչ գործելաոճից: 2008 թ. Մարտի 1-ին նորից թատերաբեմ վերադարձավ ԼՏՊ-ն և գունավոր հեղափոխության բոլոր կանոններով նորից փորձեց գալ իշխանության և կրկին անգամ Ռոբերտ Քոչարյանը խանգարեց դրան:

Ահա սա է պատճառը, որ թուրքասորոսական ռեսուրսներով իշխանության եկած ուժը վրեժ է լուծում Ռոբերտ Քոչարյանից:

Պատահական չէ, որ Թուրքա-Ադրբեջանական շահերի սպասարկող Արման Բաբաջանյանը հանդիպեց Նաիրի Հունանյանին…

Այո այսօր ևս Հայաստանում գործում է Թուրքական 5-րդ շարասյունը, որը նաև ճնշումներ է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա, երբ վերջինս փորձում է խուսանավել նախահեղափոխական փուլում տված իր խոստումներից:

Բայց Հայաստանը բացի դավաճաններից ունի և իսկական հերոս զավակներ, որոնք էլ պատրաստ են մինչև վերջ պաշտպանել մեր հայրենիքը: Տավուշի ռազմական գործողությունները փաստեցին, որ մեր բանակում իսկական առյուծներ կան: Սակայն պետք է նաև նշել Ռուսական կողմի հստակ աջակցությունը ՀՀ-ին չնայած Փաշինյանի կողմից ակնհայտ վարվող հակառուսական քաղաքականությանը:

Այս ամենից գազազած Թուրքիան բացահայտ կերպով սկսեց սպառնալ մեզ ռազմական գործողություններով: Այժմ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ. Սկսած կորոնավիրուսից մինչև կործանվող տնտեսություն և պատերազմի հավանական բռնկում: Նման պարագայում մեզ պետք է այնպիսի ղեկավար, ով կսպասարկի բացառապես ՀՀ շահերը, կունենա փորձ Թուրքա-Ադրբեջանական ուժերին իրենց տեղը ցույց տալու. Ինչպես սահմանին այնպես էլ մեր թիկունքում, կկառողանա նորից ամրապնդել Հայ-Ռուսական դարավոր բարեկամությունը և պատվով կներկայացնի մեր երկիրը միջազգային հարթակներում…

Կորյուն  Գրիգորյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով